• Latest news

Արթրիտի դեպքում լոռամրգիի հյութը կարող է օգնե՞լ

19 փետրվարի, 2019  23:45

Արթրիտի դեպքում լոռամրգիի հյութը կարող է նվազեցնել հոդացավերը, պնդում են Լոնդրինայի համալսարանի գիտնականները:

Նրանք ռեւմատոիդային արթրիտով կանանց խորհուրդ են տալիս ամեն օր խմել կես լիտր լոռամրգիի հյութ. դա 3 ամսում կօգնի նվազեցնել հակամարմինների խտությունը, որոնք հարձակվում ու քայքայում են հոդերը:

Խոսքը anti-CCP (ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդների հակամարմին) հակամարմինների մասին է, որոնք արտադրում է հիպերակտիվ իմունային համակարգը: Բժիշկները սովորաբար հենց այս հակամարմինների մակարդակով են դատում արթրիտի զարգացման մասին:

Փորձերը ցույց են տվել, որ լոռամրգիի հյութի պարբերական գործածումը թույլ է տալիս նվազեցնել ոտքերին եւ ձեռքերին արթրիտի ախտանշանների արտահայտվածությունը (այտուցված եւ ցավող հոդեր): Հավանաբար, լոռամրգիի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն արգելակում են աուտոիմունային ռեակցիան, որը ախտանշանների պատճառն է:

Լոռամրգին պարունակում է նաեւ կվերցետին՝ միացություն, որը կարող է օրգանիզմում բորբոքումը կանխել՝ ազդելով գեների վրա: Սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ լոռամրգիի հյութը, հավանաբար, բորբոքումն, այնուամենայնիվ, չի նվազեցրել: Արյան անալիզները համապատասխան փոփոխություններ ցույց չեն տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի