• Latest news

Ո՞ր դեպքերում մարսողության խանգարման ժամանակ պետք է դիմել բժշկի

19 փետրվարի, 2019  20:08

Մարսողության ոչ մեծ խանգարումները կարելի է ինքնուրույն բուժել՝ ժողովրդական միջոցներով եւ դեղերով, որոնք կարելի է գնել առանց դեղատոմսի։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։

Նրա խոսքերով, եթե խոսքը մարսողության թեթեւ խանգարումների մասին է, կարելի է, օրինակ, օգտագործել օգտակար բակտերիաներով կաթնաթթվային սննդամթերք, որոնք վաճառվում են դեղատներում։ Մեծահասակներին կարելի է օրը երեք անգամ այդպիսի «մածուն» ուտել։ Լավ գաղափար է նաեւ ոչ բարդ դիետայի պահպանումը՝ սննդակարգից բացառելով տապակած, ճարպոտ եւ այլ ծանր մարսվող մթերքները, նախապատվությունը տալով ավելի հասարակ, հեշտ յուրացվող մթերքներին։

Անհրաժեշտ է նաեւ չմոռանալ ջուր խմել, որպեսզի լուծի դեպքում վերականգնվի ջրի կորուստը։

Ո՞ր դեպքերում, այնուամենայնիվ, պետք է դիմել բժշկի։

Մասնագետը նշեց, որ եթե մարսողության խանգարումն ուղեկցվում է անդադար փսխումով, եթե դիարեան երկար ժամանակ է շարունակվում եւ կարող է օրգանիզմի ջրազրկմանը հանգեցնել, խորհուրդ է տրվում արդեն ինքնաբուժությամբ չզբաղվել եւ դիմել ընտանեկան բժշկին, թերապեւտին կամ նեղ մասնագետին:

Եթե պացիենտի ինքնազգացողությունն արդեն շատ վատ է, եթե նա թույլ է եւ չի կարող ինքնուրույն հասնել մոտակա պոլիկլինիկա կամ հիվանդանոց, ապա պետք է շտապ օգնության բրիգադ կանչել:

Նաեւ խորհուրդ է տրվում չհետաձգել բժշկի այցը, եթե մարսողության խանգարումը երեխայի կամ տարեցի մոտ է: Երկուսն էլ բարդությունների զարգացման ռիսկի խմբում են, հետեւաբար նրանց դեպքում ինքնաբուժությունը վատ գաղափար է:

Մարսողության խանգարումների ժամանակ ցանկալի է, որ բժշկին դիմեն նաեւ քրոնիիկ հիվանդություններով պացիենտները, քանի որ վտանգ կա, որ այդ խանգարման պատճառով խնդիրները կարող են սրվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի