• Latest news

Ինչպե՞ս  է ավելի հեշտ նիհարել հասուն տարիքում

20 փետրվարի, 2019  18:35

40 տարեկանից հետո նիհարելն ավելի դժվար է, քան երիտասարդ տարիքում: Սակայն  Ուեհք Ֆորեստ համալսարանի գիտնականները հատուկ դիետա են ստեղծել, որն ուղղված է հենց հասուն տարքիում քաշի նվազմանը. խոսքը ցածր կալորիականությամբ օրաբաժնի մասին է՝ սպիտակուցային մթերքների եւ բանջարեղենի գերակշռմամբ:

Գիտնականների առաջարկած մոտեցումը փորձարկել են 65 տարեկանից բարձր 96 կամավորների վրա: Գիտնականները գնահատել են բոլոր կամավորների ճարպային, ոսկրային եւ մկանային հյուսվածքների ծավալը: Նպատակը այդ մարդկնաց հենց ճարպային հյուսվածքի ծավալի նվազեցումն էր, քանի որ հայտնի է, որ հասուն տարիքում կոշտ դիետաները եւ նիհարելը հանգեցնում են ոսկրային եւ մկանային զանգվածի կորստին, իսկ ճարպային հյուսվաքծը գրեթեր չի նվազում:

Կամավորներին բաժանել են 2 խմբի: Առաջին խումբը մսից եւ բանջարեղենից ցածր կալորիականությամբ սննդակարգով է սնվել: Երկրորդ խումբը հետեւել է ստանդարտ 4-անգամյա սննդակարգին:

Փորձի վերջում գիտնականները նորից գնահատել են կամավորների մարմնի կազմությունը: Պարզվել է, որ առաջին խմբի մարդիկ, որոքն հետեւել են սպիտակուցա-բանջարեղենային դիետային, միջինում 8 կգ ճարպ են կորցրել, իսկ մկանները եւ ոսկորները լավ վիճակում են պահպանվել:

 

 

Երկրորդ խմբի մասնակիցների ցուցանիշները չեն փոխվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի