• Latest news

Քաղցր ըմպելիքները վատթարացնում են ցրված սկլերոզի ընթացքը. հետազոտություն

6 մարտի, 2019  14:16

Քաղցր եւ գազավորված ըմպելիքների օգտագործումը վատթարացնում է ցրված սկլերոզի՝ տարածված աուտոիմունային հիվանդության  ընթացքը, որը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Այս մասին զգուշացնում են Նեւրոլոգիայի ամերիկյան ակադեմիայի մասնագետները:

Հետազոտության ընթացքում ցրված սկլերոզ ունեցող 135 պացիենտներ լրացրել են սննդային հարցաթերթիկներ, որոնք ցույց են տվել, թե որքանով է յուրաքանչյուր մասնակցի սննդակարգը նման DASH (անգլ՝ Dietary Approaches to Stop Hypertension) դիետային, որը խորհուրդ է տրվում բարձր արյան ճնշման պրոֆիլակտիկայի համար: DASH-ն իր մեջ ներառում է  ամբողջական հատիկավոր սնունդ, մրգեր, բանջարեղեն, ոչ յուղոտ կաթնամթերք, պահքի միս, հավի միս, ձուկ, ինչպես նաեւ ընկույզներ եւ լոբազգիներ:

Մասնագետները նաեւ գնահատել են մասնակիցների հաշմանդամությունը 10 բալանոց սանդղակով: Պարզվել է, որ 30 մարդ տառապել է ծանր հաշմանդամությունից: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շաքար պարունակող ըմպելիքների տեսքով օրական 290 կալորիա օգտագործելը 5 անգամ մեծացրել է ծանր հաշմանդամության վտանգն ի տարբերություն նրանց, ովքեր հազվադեպ են գազավորված ըմպելիքներ խմել, այդ թվում գազավորված սոդայաջուր:

Հիշեցնենք, որ ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում գլխուղեի եւ ողնուղեի նյարդաթելերի միելինային թաղանթի վնասում, ախտահարվում են նյարդային համակարգի առանձին բաժիններ: Հիվանդության բուժման արդյունաավետ մեթոդներ դեռ գոյություն չունեն, իսկ հիվանդների կյանքի միջին տեւողությունը առողջ մարդկանց համեմատ 5-10 տարով կարճ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի