• Latest news

Ո՞ր մթերքներից է պետք հրաժարվել բեռնաթափման օրը. դիետոլոգի խորհուրդները

6 մարտի, 2019  20:35

Առջեւում հանգստյան օրեր եւ տոնական հավաքույթներ են եւ  կանանց համար դժվար կլինի դիմակայել ինչ-որ համեղ կերակուր ճաշակելու  գայթակղությանը (անգամ ի վնաս սեփական կազմվածքին): Կուշտ սնվելուց հետո գեղեիկ սեռի ներկայացուցիչները սովորաբար ծայրահեղությունների մեջ են ընկնում եւ խիստ դիետաների հետեւում՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում սակայն դիետոլոգ Հասմիկ Աբովյանը նշեց, որ ծայրահեղ միջոցները բացասաբար են անդրադառնում ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա:

Ինչպե՞ս նիհարել՝ առանց առողջությանը վնասելու

Փորձագետը վստահեցնում է, որ տոնական օրերին կուտակած կիլոգրամներից կարելի է արագ ազատվել, քանի որ տվյալ դեպքում ավելորդ քաշը հիմնականում ձեւավորվում է հեղուկի հաշվին: Այդ պատճառով շաբաթական բավական է ընդամենը մեկ բեռնաթափման օրը սեփական կազմվածքը կարգի բերելու համար:

Բեռնաթափման օրերից մեկի օրինակ  է օրական 600 կալորիա օգտագործելը եւ աղից լիովին հրաժարվելը:

«Քաղցածություն չզգալու համար հարկավոր է ճիշտ մթերքներ ընտրել: Եթե բեռնաթափման օրը միայն ածխաջրեր ուտեք, ապա քաղցի զգացողությունը շատ ուժեղ կլինի, քանի որ դրանք մեծացնում են ախորժակը:

Բանն այն է, որ ածխաջրերը բարձր  գլիկեմիկ ինդեքս ունեն եւ նպաստում են ինսուլինի արտանետմանը:

Այդ պատճառով բեռնաթափման օրը պետք է գրագետ սնվել՝ փորձելով նվազեցնել ածխաջրերի քանակը, ավելի շատ սպիտակուցային սնունդ, բանջարեղեն, կանաչեղեն ուտել, ինչպես նաեւ շատ հեղուկ խմել», - նշեց Աբովյանը:

Որպես լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն օգտակար կարող է լինել քնելուց առաջ մաքուր օդում զբոսանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի