• Latest news

Ձվի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել 2 տիպի դիաբետի առաջացման վտանգը

7 մարտի, 2019  23:48

Մարդիկ, ովքեր կանոնավորապես (օրը մեկ հատ) ձու են ուտում, ավելի հազվադեպ են ենթարկվում 2 տիպի դիաբետի առաջացման վտանգին, պնդում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները։ Նրանք նման եզրահանգման են եկել՝ հետազոտելով քիմիական նյութերի պարունակությունն այն մարդկանց մեզում, որոնք, փորձի շրջանակում օրական մեկ ձու են կերել։

Հետազոտելով կապը դիաբետի եւ ձվի օգտագործման միջեւ՝ մասնագետներն, ըստ իրենց, եւս մեկ քայլ են արել՝ հասկանալու օրգանիզմում այս մթերքի մետաբոլիզմի պրոցեսները։

Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ Սթեֆանիա Նոերմանը, լիպիդների որոշ մոլեկուլներ նպաստում են մարդու արյան պրոֆիլի բարելավմանը, ինչի շնորհիվ իջեցնում են դիաբետի առաջացման վտանգը։

Նա հիշեցրել է, որ նախորդ հետազոտությունները նույնպես մատնանշել են  դիաբետի առաջացման վտանգի նվազումը հավի ձվի օգտագործման շնորհիվ։ Միեւնույն ժամանակ, Նոերմանի կարծիքով, առայժմ չի կարելի հաստատ պնդել, որ հենց ձվի օգտագործումն է ապահովում պաշտպանությունը դիաբետի առաջացումից. առայժմ միայն հարաբերակցությունն է պարզվել, այլ ոչ թե պատճառահետեւանքային կապը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի