• Latest news

Մեկ ձուն մեծացնում է ինսուլտի վտանգը 17 տոկոսով. նոր հետազոտությունը՝ գիտնականների միջեւ տարաձայնությունների պատճառ

17 մարտի, 2019  16:43

Ձվի վնասի մասին վկայող նոր հետազոտությունը ցնցել է գիտնականներին:

Համաձայն Journal for the American Medical Association-ում հրապարակված հոդվածի՝ օրական նույնիսկ մեկ ձուն վտանգավոր է առողջության համար: Ուսումնասիրելով շուրջ 30 հազար մարդու տվյալները՝ գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ շատ բարձր խոլեստերին ունեցող մարդիկ հաճախ օգտագործում են ձու:

Ստացված տեղեկատվության հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ օրական մեկ ձվի օգտագործումը մեծացնում է սրտի հիվանդությունների վտանգը 18 տոկոսով, իսկ ինսուլտի հետեւանքով վաղաժամ մահվան վտանգը՝ 17 տոկոսով: Օրական երկու ձու օգտագործող մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը կազմում է մինչեւ 34 տոկոս, իսկ սրտի կաթվածն ու ինսուլտը նրանց մոտ զարգանում է 27 տոկոսով ավելի հաճախ:

Մինչդեռ ոչ բոլոր գիտնականներն են հավատում այս հետազոտության տվյալներին: Այսպես, բժշկության դոկտոր, Մաքհիլի համալսարանից սրտաբան Քրիստոֆեր Լաբոսը (Christopher Labos) նշում է, որ տվյալ աղմկահարույց հետազոտությունն ընդամենը նախկինում կատարված հետազոտությունների մետաանալիզ է: Բացի այդ, հոդվածը խնդրահարույց է տվյալների անհուսալիության պատճառով, քանի որ հետազոտության մասնակիցները ստիպված էին հիշել՝ որքան հաճախ էին ձու օգտագործում մեկ տարի առաջ: Իսկ կամավորների հնչեցրած այդ թվերը հանգեցնում են մոտավոր տվյալների ստացմանը:

Արդյունքների ճշգրտությունն ապացուցելու համար գիտնականները, ըստ Լաբոսի, պետք է անցկացնեն ռանդոմացված հսկողությամբ հետազոտություն: Օրինակ, կարելի էր ընդգրկել հետազոտության մեջ 100 մարդու, բաժանել նրանց երկու խմբի, ընդ որում՝ առաջին խումբը ձու կօգտագործեր երեք տարվա ընթացքում, իսկ երկրորդը՝ ոչ: Գիտափորձի ճշգրտության համար դա անհրաժեշտ կլիներ անցկացնել այն վայրերում, որտեղ ավելի հեշտ կլիներ վերահսկել մասնակիցներին (հիվանդանոցներում կամ բանտերում):

«Չեմ կարծում, որ նման հետազոտությունը երբեւէ կիրականացվի: Խոլեստերինի մակարդակը վերահսկելու համար ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի ասպեկտների վրա, ինչպիսիք են առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը եւ ծխելու դադարեցումը»,-նշել է փորձագետը:

Հատկանշական է, որ անցած տարի Պեկինի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը, որում մասնակցել է 400 հազար մարդ, ցույց է տվել, որ օրական մեկ ձվի օգտագործումը կրճատում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի