• Latest news

Ուտելիքը գարեջրով փոխարինած տղամարդը 9 օրում 8 կգ նիհարել է

18 մարտի, 2019  12:56

Գարեջրագործ Դել Հոլը, որը որոշել էր Մեծ պահքի ժամանակ միայն գարեջուր խմել, սկսել է նիհարել։ Պահքի 9-րդ օրը Դելն իր YouTube-ում ասել է, որ քաշը նվազել է 7,9 կիլոգրամով։

Cincinnati.com տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում Հոլն ասել էր, որ իրեն «հիանալի» է զգում։ Նա կանոնավորապես այցելում է բժշկի եւ ամեն օր վիտամիններ է ընդունում, հրաժարվել է պինդ կերակրատեսակներից եւ հիմա միայն գարեջուր է խմում, սեւ սուրճ, թեյ առանց շաքարի եւ գազավորված ջուր։

Նրա խոսքով՝ ամենադժվարը առաջին եւ երկրորդ օրերն էին. նա շատ էր ցանկանում ֆասթֆուդ ուտել, քանի որ սովորաբար դրա հետ միասին էր գարեջուր խմում։ Հետո նա վարժվեց նոր ռեժիմին։

«Վերջին երկու օրերին առհասարակ քաղց չեմ զգում։ Հույս ունեմ, որ սա լավ նշան է, եւ ամեն բան այդպես էլ կմնա։ Ես զգում եմ, որ գիտակցությունս ավելի հստակ է դառնում»,- ասել է Դելը։

Նա հավելել է, որ զգալիորեն սրվել է նրա հոտառությունը։

Հիշեցնենք, որ ամերիկյան Նյութաուն քաղաքի (Օհայոյի նահանգ) բնակիչը պասն սկսել էր մարտի 6-ին։ Նա ծրագրում է շարունակել քաղցած մնալ մինչեւ կաթոլիկական Զատիկը, որը նշվելու է ապրիլի 21-ին։

Անսովոր փորձարկման դիմելու օրինակ է ծառայել Մյունխենի պապական վանականների պասը, որոնք պասի բոլոր 46 օրերին միայն իրենց պատրաստած գարեջուրն են խմել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի