• Latest news

Ինչո՞ւ է ոսկրերի հյուսվածքը բարակում եւ կորցնում ամրությունը. գիտնականներն անսպասելի պատասխան են գտել

20 մարտի, 2019  14:13

Ոսկրի հյուսվածքը բարակում եւ ամրությունը կորցնում է ոչ թե մարդու տարիքի, այլ օրգանիզմում բորբոքային պրոցեսների պառճառով։ Այսպիսի անսպասելի եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է PNAS ամսագրում։

Նյու Յորքի համալսարանի (ԱՄՆ) մասնագետ Աննա Մարիա Ջոզեֆսոնը (Anne-Marie Josephson) նշում է, որ հենց բորբոքումներն են գլխավոր պատճառը, որ տարեց մարդկանց ոսկրերը դանդաղ են կպչում կոտրվածքներից հետո։ Նրա կարծիքով՝ ոսկրի հյուսվածքը միանգամայն հնարավոր է «երիտասարդացնել» հակաբորբոքային դեղամիջոցներով։

Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ տարեց հասակում հաճախ կրճատվում են բնաբջիջները, որոնք մասնակցում են ոսկրի հյուսվածքի վերականգնմանը։ Երիտասարդ մկների ողնուղեղի նմուշների վրա փորձարկումների ընթացքում պարզվել է, որ տարեց կրծողների արյան էքստրակտի հետ փոխգործակցության դեպքում բնաբջիջների բաժանման արագությունը նվազել է 4 անգամ։

Պատճառն այն է, որ տարեց մկների արյան մեջ կան մոլեկուլներ, որոնք նպաստում են NF-kB գեների շղթայի ակտիվացմանը, որոնք մասնակցում են իմունիտետի եւ քրոնիկական բորբոքումների կարգավորմանը։ Հետագա փորձերը ցույց տվեցին, որ այս պրոցեսը կարող է ճնշել ասպիրինը, ինչպես նաեւ հակաբորբոքային այլ դեղամիջոցներ։ Դրա շնորհիվ գիտնականները ոչ միայն երկարացրին կրծողների կյանքը, այլեւ իջեցրին քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը։

Չնայած  ստացված արդյունքներին՝ գիտնականները կոչ են անում պացիենտներին չընդունել ասպիրին եւ նման դեղամիջոցներ վնասվածքներից անմիջապես հետո, քանի որ դրանք ճնշում են իմունային ռեակցիան, որը կարեւոր դեր է խաղում կոտրվածքների ապաքինման պրոցեսում։

Գիտնականները շարունակում են իրենց հետազոտությունները՝ հուսալով, որ կգտնեն այն մոլեկուլները, որոնք պատասխանատու են ոսկրի հյուսվածքի «երիտասարդացման» համար։ Հակաբորբոքային դեղամիջոցների հետ միասին դա թույլ կտա պահպանել բնաբջիջների ակտիվությունը տարեց հասակում եւ խուսափել օսթեոպարոզից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի