• Latest news

Կինը մսից հրաժարվելուց հետո սկսել է ճաղատանալ

21 մարտի, 2019  11:43

Բրիտանիայից 24-ամյա Ջեսիկա Դրյուն սկսել է ճաղատանալ այն բանից հետո, երբ հրաժարվել է կենդանական ծագման սննդից:

Daily Mail-ը գրում է, որ Ջեսիկան վեգան էր որոշել դառնալ անցյալ ապրիլին: Նրա ծանոթներից շատերը հրաժարվել էին մսից, իսկ քանի որ Ջեսիկան վաղուց դադարել էր կաթնամթերք օգտագործել, նա որոշել էր, որ մսից հրաժարվելը նույնպես  հեշտ կլինի:

Սկզբնական շրջանում Ջեսիկան իրեն լավ եւ առույգ էր զգում, սակայն մի քանի շաբաթից նկատեց, որ  մազերը սկսել են թափվել:

 «Մազերս ամբողջ տնով մեկ թափված էին»,-հիշում է նա: Որոշ հատվածներում մազերս նոսր էին դարձել, հատկապես առջեւում: Դա ինձ տագնապեցնում էր: Ես իմ տարիքից մեծ էի երեւում, իսկ ես դեռ 30 էլ չկամ»:

Չնայած դրան՝ Ջեսիկան չէր հրաժարվում վեգանի դիետայից: Սակայն մի քանի ամիս անց մազաթափությանն ավելացավ նաեւ քնկոտությունը. առավոտյան արթնանալը դարձել էր այնքան դժվար, որ նա ստիպված էր մի քանի զարթուցիչ դնել:

Մասնագետները նշում են, որ մազաթափության պատճառներից մեկը կարող է լինել նրա սննդակարգում կերատինների բացակայությունը՝սպիտակուցների, որոնցից կազմված են մազերը եւ եղունգները:

Բացի մսից եւ ձկնեղենից, դրանք կան նաեւ լոբազգիներում, ոսպում, սիսեռում եւ սոյայի կաթում:

 

Այժմ Ջեսիկան փորձում է կերատիններ պարունակող բուսական սննդի միջոցով ընդլայնել իր դիետան եւ հույս ունի, որ դրանով իր խնդիրը կվերանա

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի