• Latest news

Ելակը գլխավորել է պեստիցիդների ամենաբարձր պարունակությամբ մթերքների ցանկը

21 մարտի, 2019  17:16

Մթերքներում պեստիցիդների պարունակությունը վտանգավոր է մարդու առողջության համար: Ցավոք, այսօր իսկապես դժվար է առանց պեստիցիդների օրգանական մթերքներ գտնել: ԱՄՆ-ում  Environmental Working Group-ի մասնագետները կազմել են մթերքների ցանկ, որոնք առանձնանում են պեստիցիդների առավել շատ պարունակությամբ:

Այս ցուցակը գլխավորել է ելակը. դրանում, որպես կանոն, պեստիցիդներ շատ են լինում, հատկապես եթե այն սեզոնին չեն վաճառում:

Պեստիցիդների բարձր պարունակությամբ մթերքների ցանկն այսպիսի տեսք ունի (նվազման կարգով)

Ելակ

Սպանախ

Կալե (գանգուր կաղամբ)

Նեկտարին

Խնձոր

Խաղող

Դեղձ

Բալ

Տանձ

Պոմիդոր

Նեխուր

Կարտոֆիլ

Իսկ ահա պեստիցիդների ամենաքիչ պարունակությամբ մթերքների ցանկը

Ավոկադո

Եգիպտացորեն

Արքայախնձոր

Քացղր սիսեռ (սառեցված)

Սոխ

Պապայա

Սմբուկ

Ծնեբեկ

Կիվի

Կաղամբ

Ծաղկակաղամբ

Մուսկուսային սեխ

Բրոկոլի

Սունկ

Մեղրային սեխ

Հիշեցնենք, որ պեստիցիդները, համարվում է, որ կարող են ճարպակալում, անպտղություն,  երեխայի զարգացման հետ կապված խնդիրներ առաջացնել: Ֆրանսիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդում պեստիցիդներ պարունակող մթերքների առկայությունը 35 տոկոսով բարձրացնում  է քաղցկեղի զարգացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի