• Latest news

Ինչո՞ւ է անքնությունն այդքան վտանգավոր եւ ե՞րբ է պետք դիմել բժշկի

21 մարտի, 2019  19:23

Ամեն երկրորդ հայ տառապում է անքնությամբ, եւ դա լուրջ խնդիր է, չէ՞ որ քնի պակասը, ինչպես պնդում է նյարդաբան եւ քնաբան Սամսոն Խաչատրյանը, կարող է հանգեցնել մի ամբողջ շարք հետեւանքների։

Առաջին հերթին, անբավարար քնի պատճառով տառապում է նյութափոխանակությունը. մեծանում է ճարպակալման վտանգը, բարձրանում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարող են ի հայտ գալ հորմոնալ խախտումներ՝ բոլոր հետեւանքներով։ Ավելին, քնի պակասը մեծացնում է հիպերտոնիայի եւ սրտանոթային հիվանդությունների ռիկսը։

Լավ չքնող մարդու իմացական գործառույթները նույնպես տուժում են, ավելին՝ համաձայն որոշ հետազոտությունների՝ մեծանում է դեմենցիայի զարգացման վտանգը։

Ինչպե՞ս կարելի է կարգի բերել քունը։

Նյարդաբան Լուսինե Վադանյանը մի քանի խորհուրդ է տվել.

  • Փորձեք քնել եւ արթնանալ նույն ժամանակում, ամեն օր, նաեւ հանգստյան օրերին։
  • Փորձեք քնին հատկացնել ոչ պակաս, քան օրը 7 ժամ։
  • Փորձեք երեկոյան չխմել էներգետիկ ըմպելիքներ, այդ թվում եւ կոֆեին պարունակող. դրանց թվին են պատկանում սուրճն ու թեյը։
  • Փորձեք չընթրել ուշ երեկոյան։
  • Մի խմեք ալկոհոլային խմիչքներ քնելուց առաջ։
  • Փորձեք լինել ֆիզիկապես ակտիվ օրվա ընթացքում, բայց ոչ երեկոյան։
  • Քնելուց առաջ հեռուստացույց մի նայեք։ Ավելին, խորհուրդ չի տրվում նաեւ նայել հեռախոսի կամ համակարգչի էկրանին։ Բանն այն է, որ էկրանների լույսը վատթարացնում է քնի որակը գիշերը։
  • Եթե չի հաջողվում քնել, չարժե երկար պառկած մնալ անկողնում։ Ավելի լավ է վեր կենալ, ինչ-որ բանով զբաղվել, մինչեւ որ ցանկանաք քնել։

Մասնագետների խոսքով՝ քնի հետ կապված շատ խնդիրներ կարելի է լուծել՝ պարզապես հետեւելով այս պարզ խորհուրդներին։ Բայց եթե անքնությունն արդեն շարունակվում է որոշ ժամանակ եւ վերոնշյալ խորհուրդները չեն օգնում, ավելի լավ է չուշացնել այցը բժշկին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի