• Latest news

Քիմ Քարդաշյանի սննդակարգը կարող է մեծացնել մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը

22 մարտի, 2019  20:00

Քիմ Քարդաշյանի սննդակարգը կարող է բերել մաշկի քաղցկեղի առաջացման: Այս մասին հայտարարել է Մաշկի բրիտանական հիմնադրամի (British Skin Foundation) անդամ Էմմա Վեջվորթը:

Ռեալիթի շոուի աստղը նեխուրի հյութը քարոզում է որպես փսորիազի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը տառապում է այս հիվանդությամբ, որի պատճառով, իր իսկ խոստովանությամբ, ստիպված է քողարկել դեմքի եւ մարմնի մաշկի կարմրած հատվածները:

Վեջվորթը պնդում է, որ նեխուրի հյութն իրականում կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ, քանի որ մեծացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ մաշկի զգայունությունը: Ինչպես հայտնի է, արեգակի ուղիղ ճառագայթները նույնպես դերակատարում ունեն մաշկի թառամելու եւ կնճիռների հայտնվելու գործում:

«Ես խորհուրդ չեմ տալիս փսոորիազի բուժման համար նեխուրի հյութ օգտագործել: Նեխուրը փսորալեններ է պարունակում, որոնք կարող են մեծացնել արեգակի UVA տիպի ճառագայթների նկատմամբ մաշկի զգայունությունը: Այսպիսով, եթե մեծ քանակությամբ նեխուրի հյութ խմեք, դրա հետ մեկտեղ արեւի լոգանքներ ընդունեք, դա մաշկի վրա բացասաբար կանդրադառնա: Խոսքը վերաբերում է մաշկածածկույթի վաղաժամ ծերացմանը կամ մաշկի քաղցկեղի զարգացման մեծ հավանականությանը»,- նշում է փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։