• Latest news

ՃՏՊ-ից հետո կնոջ քիթը 5 սանտիմետր ճզմվել էր գանգի մեջ (ֆոտո)

22 մարտի, 2019  19:28

Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո 27-ամյա Սթեֆանի Մանձոնիի քիթը 5 սանտիմետր մտել էր գանգի մեջ։ Ինչպես գրում է The Daily Mail-ը, մինչեւ վթարը կինը թուլություն եւ սրտխառնոց է զգացել, ինչի հետեւանքով կորցրել է զգոնությունը։ Դրա հետեւանքով նրա վարած մեքենան բախվել է ծառին, իսկ կինը դեմքով ուժեղ հարվածվել է ղեկին։

Սթեֆանիի մոտ ախտորոշվել են ակնակապիճների, գանգի եւ ձեռքերի կոտրվածքներ։ Բժիշկների խոսքով, եթե քիթը մտներ գանգի մեջ մեկ միլիմետր ավելի, կինը կմահանար։ Միայն քթի վերականգնման համար կնոջը 11-ժամյա վիրահատության ենթարկեցին։ Այնուհետեւ նա էլի մի քանի վիրահատության ենթարկվեց, որոնց արդյունքներով, նրա խոստովանությամբ, հայելում նա իրեն չէր ճանաչում։

«Ես տառապում եմ այն պատճառով, որ հայելում ուրիշ դեմք եմ տեսնում»,- պատմել է նա՝ հավելելով, որ ապաքինման գործընթացը նրան անվերջ է թվում։ Այնինչ, Սթեֆանին ջանում է լավատեսությամբ նայել ապագային, չէ՞ որ ծանր վթարը կարող էր զրկել նրան կյանքից։

«Երբեմն ստիպված ես լույս փնտրել անգամ ամենադժվար ժամանակներում։ Առաջ ես միշտ հարց էի տալիս՝ ինչո՞ւ ես, մինչեւ որ հասկացա, թե որքան է բախտս բերել, որ ողջ եմ մնացել»,- նշում է կինը։

Source: The Daily Mail

Photos: MDWfeatures/Stefani Manzoni

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի