• Latest news

5 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին

24 մարտի, 2019  11:41

Այսօր՝ մարտի 24-ին, աշխարհում նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այսօր գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը լաբորատորիայում 17 տարվա աշխատանքից հետո հայտնաբերել է տուբերկուլոզի հարուցիչ միկրոբակտերիան (Mycobactérium tuberculósis), որն այժմ կոչվում է Կոխի ցուպիկ:

Հավանաբար, դուք քաջատեղյակ եք տուբերկուլոզի մասին, այդ պատճառով այսօր մենք կներկայացնենք ձեր ուշադրությանը այդ հիվանդության պակաս հայտնի փաստերը:

  1. Տուբերկուլոզը ամենահին հիվանդություններից մեկն է

Տուբերկուլոզն ի հայտ է եկել Աֆրիկայում շուրջ 70 000 տարի առաջ՝ համաձայն Nature Genetics գիտական պարբերականում հրապարակված հետազոտության:

Տուբերկուլոզով հիվանդ մարդու մումիան հայտնաբերվել էր Եգիպտոսում. Հնագետների խոսքերով՝ մումիան, որի տարիքը գերազանցում էր 2000-ը, ուներ տուբերկուլոզին հատուկ ախտանիշեր: Նման ախտանիշեր հայտնաբերվել էին նաեւ Ֆեոփսի բուրգերում փարավոնների մումիաների մոտ:

Ավելին, տուբերկուլոզը նկարագրված է Հիպոկրատի եւ Եգիպտոսի, Չինաստանի, Հունաստանի ու արաբական երկրների այլ գիտնականների աշխատություններում:

  1. Տուբերկուլոզով կարելի է վարակվել նաեւ կենդանիներից

Մարդկանց մեծամասնությունը վարակվում է տուբերկուլոզով այլ մարդկանցից, սակայն իրականում կարելի է վարակվել նաեւ կենդանիներից. 2014 թվականին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գրանցվել է երկու դեպք, երբ տուբերկուլոզը փոխանցվել էր մարդուն կատվից:

Կենդանիները կարող են տուբերկուլոզով վարակել նաեւ այլ կենդանիներին, այդ թվում՝ ընտանի անասուններին. համաձայն PLOS Currents: Outbreaks ամսագրում հրապարակված գիտական հետազոտության տվյալների՝ անասունների շրջանում տուբերկուլոզի վարակի դեպքերի ավելի քան 50 տոկոսի համար պատասխանատու են փորսուղները:

  1. Բաբելոնում թույլատրվում էր ամուսնալուծվել տուբերկուլոզով հիվանդ կնոջից

Ըստ հին հնդկական Մանուի օրենքների՝ տղամարդկանց արգելվում էր ամուսնանալ  տուբերկուլոզով հիվանդ կանանց հետ: Իսկ Բաբելոնում գործում էր ուրիշ օրենք. տղամարդը կարող էր անհապաղ ապահարզան պահանջել, եթե իր կինը վարակվել էր տուբերկուլոզով:

  1. Մի շարք հայտնի մարդիկ եւ գրքի հերոսներ հիվանդ էին տուբերկուլոզով

Համաձայն տարեգրության՝ իշխան Սվյատոսլավ Յարոսլավիչը հիվանդ էր տուբերկուլոզով: 1076 թվականի դեկտեմբերի 27-ին նրան փորձում էին բուժել վիրաբուժական միջամտության միջոցով, սակայն վիրահատության ընթացքում Սվյատոսլավը մահացել էր:

Ֆլորենցիայից Սիմոնետա Վեսպուչին, որը հանրահայտ Վեներայի բնորդուհին էր, մահացել էր 22 տարեկանում տուբերկուլոզի հետեւանքով: Ժամանակակից բժիշկները նկատում են այդ կտավում տուբերկուլոզին հատուկ արտաքին նշաններ ուսերի շրջանում:

Տուբերկուլոզով հիվանդ են եղել եւ դրանից մահացել մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Վ.Գ.Բելինսկին, Ն.Ա. Դոբրոլյուբովը, Ա.Պ.Չեխովը, Ֆ.Շոպենը եւ այլոք:

Բացի այդ, տուբերկուլոզը հիշատակվել է Դոստոեւսկու, Դիկենսի, Դյումայի ստեղծագործություններում, գեղանկարիչներ Կլոդտի, Մաքսիմովի, Պոլենովի կտավներում, Վերդիի եւ Պուչինիի օպերաներում:

  1. Տուբերկուլոզն ախտահարում է ոչ միայն թոքերը

Առավել հաճախ տուբերկուլոզն ախտահարում է թոքերը, սակայն գոյություն ունի այսպես կոչված արտաթոքային տուբերկուլոզ, որն ախտահարում է այլ օրգաններ՝ մարսողական համակարգը, միզասեռական համակարգի օրգանները, կենտրոնական նյարդային համակարգը եւ ուղեղի թաղանթը, ինչպես նաեւ մաշկը, աչքերը, ոսկորներն ու հոդերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի