• Latest news

Տղամարդը, որը ծնվել էր 7,2 կգ քաշով, այսօր 136 կգ է եւ ծառայում է ոստիկանությունում (ֆոտո)

23 մարտի, 2019  17:40
1983 թվականին Քեւին Ռոբերտ Քլարկի ծնունդը դարձել էր համաամերիկյան սենսացիա: Նրա քաշը կազմում էր 7,2 կգ, ինչի շնորհիվ նա այդ ժամանակ դարձել էր երկրի ամենախոշոր նորածինը:

Այսօր Քեւինը 35 տարեկան է: Ինչպես եւ սպասվում էր, նա իսկական հսկա է դարձել. կշռում է 136 կգ՝ 2 մետրը գերազանցող հասակի դեպքում: Տղամարդը խոստովանում է, որ այնքան էլ հաճելի չէ համընդհանուր ուշադրության օբյեկտ լինելը: Տառացիորեն օրորոցից նա դարձել է տարբեր կատակների հերոս, որոնք տարածվել են լրատվամիջոցներում: Տարիներին զուգահեռ անվերջանալի անեկդոտները եւ զվարճալի մեկնաբանությունները սկսել են Քեւինին սարսափելի զայրացնել:

Արդեն 12 տարեկանում տղայի հասակը 152 սմ-ից անցնում էր: «Ամենամեծ դժվարությունը համապատասխան հագուստ եւ կոշիկ գտնելն էր, առավել եւս, որ ես արագ էի աճում: Դա շատ բարդ էր, եւ ես մշտապես հագուստի կարիք ունեի»,- պատմում է նա:

Տպավորիչ կազմվածքի պատճառով Քեւինի ապագան սպորտում էին կանխատեսում, եւ գործնականում հարկադրել են զբաղվել բասկետբոլով: Ի դեպ, այս ասպարեզում նա հատուկ հաջողությունների չի հասել, քանի որ սեփական խոստովանությամբ՝ սպորտի հանդեպ անտարբեր էր: Տղան ավելի շատ հետաքրքրվում էր ձկնորսությամբ եւ որսորդությամբ ու ծնողներին շնորհակալ է, որ նրանք իրեն ամեն ինչում աջակցել են: «Նրանք օգնել են ինձ մնալ իմ տեսակին հավատարիմ»,- նշում է նա:

Քեւինը ծառայել է ԱՄՆ ՌՕՈՒ-ում, իսկ հիմա աշխատում է Տեխաս նահանգի ռազմական ոստիկանությունում: Տղամարդը հանդիպել է իր երկրորդ կեսին, ձեռք բերել մեծ շուն, եւ իրեն միանգամայն երջանիկ է զգում: Իր հասակի վերաբերյալ անվերջանալի դիտողություններին աշխատում է հումորով վերաբերվել: «Երբ մարդիկ հարցնում են՝ արդյոք բասկետբոլ խաղո՞ւմ եմ, պատասխանում եմ. «Իսկ դուք մինիգոլֆ խաղո՞ւմ եք»»,- պատմում է Քեւինը:

Source: New York Post

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի