• Latest news

Կինը տզերով լոշիկ կերավ եւ հրաշքով փրկվեց մեռնելուց

25 մարտի, 2019  13:05

43-ամյա կինը Ճապոնիայից լոշիկ է կերել եւ հայտնվել հիվանդանոցում՝ անաֆիլակտիկ շոկի նոպայով։ Պարզվել է, որ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառը ալրի միջի տզերն են եղել, որից պատրաստվել էր լոշիկը։ Այս միջադեպը կարող էր պացիենտի մահվան պատճառ դառնալ, մանավանդ եթե նրան ժամանակին չհասցնեին հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը՝ հղում կատարելով  BMJ Case Reports գիտական ամսագրի հրապարակմանը, կինը, որի անունը չի նշվում, կծել է օկոնոմիյակի ավանդական լոշիկը, ինչից հետո սկսել է հազալ, շնչահեղձ լինել, լուծ ու ստամոսքի սուր ցավեր է ունեցել։

Կնոջն անհապաղ հիվանդանոց են տարել։ Այստեղ նա պատմել է, որ իր պատրաստած լոշիկն է կերել, որի համար օգտագործել է արդեն մեկ տարի բաց տարայում պահվող ալյուր։

Մասնագետները ալրի մի մասը վերցրել են փորձաքննության համար եւ դրա մեկ գրամի մեջ հայտնաբերել 4500 տիզ ։ Պարզվել է, որ հենց այդ տնային մակաբույծներն են դարձել ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառը։

Կնոջն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել եւ հակահիստամինային դեղեր նշանակել, որից հետո նրա վիճակը լավացել է։

Սննդի հետ մարդու օրգանիզմում մանր կենդանիների հայտնվելը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել՝ ընդհուպ մինչեւ մահացու ելքը։ Տզերի հանդեպ ալերգիան լայն տարածում ունի մերձարեւադարձային եւ ենթաարեւադարձային կլիմայով շրջաններում, որտեղ առկա են բարձր ջերմաստիճան եւ բարձր խոնավություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ