• Latest news

40-ամյա կինը կաթված է ստացել յոգայի մարզումից հետո

26 մարտի, 2019  19:21

ԱՄՆ-ից 40-ամյա Ռեբեկա Լիի ոգեւորվածությունն արեւելյան պրակտիկայով դարձել է կաթվածի պատճառ: Կինը ոչ միայն զբաղվել է յոգայով, այլեւ ուսումնական ձեռնարկներ է տեղադրել համացանցի իր 26 հազար բաժանորդների համար:

Ծանր վնասվածքից տառացիորեն մի քանի ժամ առաջ կինը համացանցում հրապարակել է հերթական հոլովակը, իսկ որոշ ժամանակ անց սաստիկ տկարություն է զգացել: Նրա մոտ սկսվել են տեսողական խնդիրներ, ուժգին գլխացավ եւ վերջույթներում թուլություն: Բժիկները պարզել են, որ Ռեբեկան կաթված է տարել ձեռքերի վրա կանգնած վարժության ժամանակ քներակի պայթելու պատճառով:

Արդյունքում նա երկարատեւ ստացիոնար բուժման կարիք է ունեցել, ընդ որում՝ կաթվածից հետո առաջին 6 ամիսներին կինը 9 կգ նիհարել էր եւ առանց կողմնակի օգնության անկողնուց կանգնել չէր կարողնում:

Նույնիսկ բուժումից հետո առողջական խնդիրները նրան մինչ օրս հետապնդում են. արագ ուժասպառում, հիշողության կորուստ եւ ամենօրյա միգրեն: Չնայած դրան, կինը հավատարիմ է յոգային եւ շարունակում է իր ամենօրյա մարզումները: Ճիշտ է, հիմա Ռեբեկան խուսափում է բարդ վարժություններից, որոնք կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ:

«Ես ցանկանում եմ այս պատմությունը հայտնել, որպեսզի նման բան այլեւս ոչ ոքի հետ չկրկնվի: Մինչ այս ես ոչ մի անգամ չէի լսել այն մասին, որ յոգայի հետեւանքով կարող է կաթված առաջանալ»,- նշում է նա:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի