• Latest news

Ալերգիան նվազեցնում է քաղցկեղի զարգացման վտանգը. հետազոտություն

27 մարտի, 2019  17:47

Պարզվում  է՝ ալերգիկ ռեակցիաները կարող են օգտակար լինել առողջության համար: Գիտնականները հաստատել են, որ անձանց մոտ, որոնք տառապում են ալերգիկ ռինիտից (խոտային տենդ) եւ ալերգիկ մրսածությունից, քաղցկեղի զարգացման վտանգը փոքր է:

Քաղցկեղի հետազոտության ազգային ինստիտուտից (ԱՄՆ) մասնագետները վերլուծել են չարորակ ուռուցքներ ունեցող 66-99 տարեկան ավելի քան 1.7 մլն ամերիկացիների  եւ 100 հազար մարդկանց տվյալներ, որոնք քաղցկեղով չեն հիվանդացել:

Գիտնականներին հետաքրքրում էր մասնակիցների ալերգիկ ռինիտով, ասթմայով եւ էկզեմայով հիվանդացության մակարդակը:

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր երբեք չեն հիվանդացել օնկոլոգիական հիվանդություններով, հիմնականում ալերգիկ ռինիտ կամ խոտային տենդ է առաջացել:

Այսպես՝ ալերգիկ մրսածությունը նվազեցնում էր կոկորդոի, նշիկների, բերանի խոռոչի, արգանդի վզիկի, հեշտոցի, ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի, թոքերի, արգանդի, միզապարկի եւ այլ օրգանների քաղցկեղի զարգացման վտանգը:

Ասթման նույնպես դրական ազդեցություն ուներ՝ նվազեցնելով լյարդի քաղցկեզի զարգցման վտանգը:

Միեւնույն ժամանակ գիտնականները չեն պարզել օրգազնիմի վրա ալերգիկ ռեակցիաների  նման բարենպաստ ազդեցության մեխանիզմը:

Լիովին հնարավոր է, որ ալերգիայի պատճառով, իմունային համակարգը ստիպված է ավելի ուշադիր արձագանքել ցանկացած օտարածին բջիջներին, այդ թվում քաղցկեղային՝ ոչնչացնելով դրանք մինչեւ բազմացումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Epidemiology, Biomarkers & Prevention ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի