• Latest news

16 երեխաների մայրը բացահայտել է բազմազավակ ընտանիքում պարտականությունների բաշխման գաղտնիքը (ֆոտո)

1 ապրիլի, 2019  18:54

Քվինսլենդից (Ավստրալիա) Ջենի Բոնելի ընտանիքում 16 երեխա է մեծանում՝ 9 տղա եւ 7 աղջիկ: Նրանք են՝ Ջեսին, Բրուկը, Քլերը, Նատալին, Կարլը, Քեմերոնը. Սաբրինան, Թիմը, Բրենդոնը, Եվան, Նեյթը, Ռեյչելը, Էրիկը, Դամիանը եւ Քեյթլինը: Նրանցից ամենամեծը 28 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 4 տարեկան:

Տնային պարտականությունների կատարման համար Ջենին մի ամբողջ համակարգ է ստեղծել երեխաներին տնային գործերում ներգրավելու համար:

Նման մեծ ընտանիքում կարգ ու կանոն պահպանելու համար բազմազավակ մայրը խորհուրդ է տալիս նախապես բաշխել պարտականությունները՝ դրանք ընտանիքի բոլոր անդամների հետ քննարկելով:  

Մեկ շաբաթվա աշխատնքների ժամանակացույցը Ջեննին սկսել է կազմել 7-րդ երեխայի ծնունդից հետո:

Նրա խոսքով՝ նա տնային գործերին ներգրավում է 8 տարեկանից բարձր բոլոր երեխաներին:

Հատկանշական է, որ այս համակարգը տխրեցնում է փոքրիկ երեխաներին, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել ընտանեկան կենցաղի կազմակերպմանը:

Աշխատանքների ցուցակի կազմման ժամանակ ամբողջ ընտանիքը հավաքվում է: Նրանք պետք է իսկական խճանկար հավաքեն ընտանիքի անդամների անուններով մեկ շաբաթվա առաջադրանքների քարտերով:

Այնուհետ ստացված ցուցակները լամինացիայով տպվում են եւ ժամանակացույցը փակցնում են պատին:

Տանը նաեւ անխախտ կանոններ կան՝ նախաճաշելուց առաջ հավաքել անկողինը, չաղտոտել, շաբաթը երկու անգամ փոշեծծիչով մաքրել սենյակները, ամեն շաբաթ փոշի սրբել:

Ջենին նշում է, որ դա իրեն օգնում է ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաների դաստիրակությանը, այլ ոչ թե տնային հոգսերին եւ ավելի շատ ժամանակ անցկացնել տան անդամների հետ:

Source: The Sun

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի