• Latest news

Գաստրոշիզիսով ծնված երեխան ապաքինվել է եւ նշել իր առաջին տարեդարձը

3 ապրիլի, 2019  10:50

Փոքրիկ Լիլի-Ռեյ Լոուրենսը ծնվել է հազվադեպ անոմալիայով։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, խնդիրների մասին բժիշկները սկսել էին կասկածել դեռեւս հղիության շրջանում, երբ պտղի սքանավորումը ցույց էր տվել տարօրինակ զանգված փորի շրջանում։

Գաստրոշիզիսը որովայնի առաջնային պատի բնածին դեֆեկտ է, որի դեպքում որովայնի խոռոչի ճեղքից դուրս են գալիս աղիների հանգույցները։ Գաստրոշիզիսը հանդիպում է 1։10 000 ծնունդների դեպքում։ Գաստրոշիզիսի առաջացման վտանգը նորածինների մոտ ծխող հղիների պարագայում  50 տոկոսով գերազանցում է չծխող հղիների համեմատությամբ։

Մասնագետները երկյուղներ են հայտնել, որ պաթոլոգիան կարող է դառնալ Լիլի-Ռեյի հաստ աղիի պատռվելու պատճառ, եւ, որպես հետեւանք, մահացու ելք ունենալ։ Ծնվելուց 4 ժամ հետո աղջիկը ենթարկվեց իր առաջին վիրահատությանը։ Այնուհետեւ նրան էլի մի քանի անգամ վիրահատեցին, նա 5 ամիս ստացիոնար բուժում է ստացել։

Մասնավորապես, վիրաբույժները ստիպված էին հեռացնել 23 սանտիմետր մեռած աղի եւ ձեւավորել երկու ստոմա (արհեստական ճեղքեր, որոնք հաղորդակցություն են ստեղծում ցանկացած օրգանի եւ շրջակա միջավայրի միջեւ)։

Բժիշկները զգուշանում էին լուրջ բարդություններից, այդ թվում եւ կարճ աղիի ախտանշանից, բայց երրորդ վիրահատությունից հետո պարզ դարձավ, որ աղջիկն ապաքինվում է։ Երեխան տուն գնաց անցած տարվա սեպտեմբերին՝ հիվանդանոցում անցկացնելով 149 օր։

«Նա քնքուշ ու հանգիստ երեխա է եւ իսկական մարտիկ»,- նշում են նրա ծնողները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի