• Latest news

Տարօրինակ հիվանդության պատճառով կինը նմանվել է անհաջող պլաստիկ վիրահատության զոհի

4 ապրիլի, 2019  19:26

Անգլիայի Էսեքս կոմսությունից 33-ամյա Քելլի Մարշիզը տաօրինակ ալերգիայի է բախվել, որի պատճառով նա այնպիսի տեսք ունի, ասես անհաջող պլաստիկ վիրահատության է ենթարկվել:

Քելլի շրթունքները, աչքերը եւ ամբողջ դեմքը 2 անգամ մեծացել են տարօրինակ ալերգիկ ռեակցիայից հետո, որը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ: Նրան ախտորոշել են քրոնիկական սպոնտան եղնջատենդ, որն առանց տեսանելի պատճառի բերում է մաշկային խանգարումների բռնկումների:

Ամեն ինչ սկսվել է մաշկի վրա ոչ մեծ կարմրությունից, որը Քելիի կոսմետոլոգը բավականին արագ ներկել է: Բայց շատ շուտով մաշկը սկսել է քոր գալ, կարմրությունները տարածվել են մաշկով, իսկ Քելլին փորձել է դրանք հաղթահարել իր ուժերով եւ մաշկաբանների օգնությամբ: Նա փորձել է փոխել շամպունները, օծանելիքները, լվացող միջոցները, սննդակարգից բացառել է հնարավոր գրգռիչները՝ սնվելով միայն բրինձով, բանջարեղենով եւ անյուղ հավով: Ոչ մի բան չի օգնել, եւ հիմա կինը վախենում է, որ զարգացող եղնջատենդի պատճառով կարող է զրկվել աշխատանքից, իսկ դա նրան թույլ չի տա վճարել հիփոթեքային վարկը:

«Ես պատկերացում չունեմ, թե ինչն է առաջացնում այդ եղնջատենդը, եւ բժիշկները նույնպես չգիտեն,- պատմում է Քելլին:- Ինձ սեփական մարմնիս մեջ գերի եմ զգում: Տառացիորեն ոչ մի բան չեմ գտնում, որը կարող էր ինձ օգնել: Ես ամենատարբեր միջոցներ եմ փորձել եւ էքստրեմալ սննդակարգեր: Անչափ դժվար է իմ վիճակն առանց արցունքների նկարագրել: Մաշկս մշտապես քոր է գալիս եւ այրվում է, չեմ կարողանում ոչ մի տեղ գնալ, նորմալ ուտել եւ քնել: Սա ինձ համար նզովք է դարձել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի