• Latest news

Քաղցր գազավորված ըմպելիքի օգտագործումը եւ քաղցկեղի զարգացման վտանգը փոխկապակցված են. Հարվարդի համալսարան

5 ապրիլի, 2019  19:33

Քաղցր գազավորված ըմպելիքի օգտագործումը եւ վաղաժամ մահը փոխկապակցված են: Հետազոտության արդյունքներով նման եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները:

Նշվում է, որ արհեստականորեն քաղցրացված ըմպելիքների օգտագործումը ավելացնում է մի շարք հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը:

Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 30 տարեկանից բարձր  37 հազար տղամարդկանց եւ 80 հազար կանանց տվյալները: Պարզվել է, որ վաղաժամ մահվան հավանականությունն ուղղակիորեն կախված է օգտագործվող գազավորված ըմպելիքի քանակից:

Այսպես, ի տարբերություն նրանց, ովքեր ամսական քաղցրացված ըմպելիքի մեկ չափաբաժնից ավելի քիչ են օգտագործում, նույն ժամանակահատվածում գազավորված ըմպելիքի 1-4 չափաբաժինը վաղաժամ մահվան վտանգը 1 տոկոսով մեծացնում է , իսկ նրանք, ովքեր 2-6 չափաբաժին են խմում՝ 6 տոկոսով:

Գազավորված ըմպելիքի մեկ չափաբաժնի ամենաօրյա օգտագործման դեպքում վտանգը հասնում է 14 տոկոսի, իսկ 2 եւ ավելի չափաբաժինների դեպքում՝ մինչեւ 21 տոկոսի:

Առավել արտահայտված կապ է նկատվում գազավորված ըմպելիքի եւ սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգի միջեւ: Բացի այդ  հայտնաբերվել է քաղցկեղային հիվանդությունների զարգացման «չափավոր» վտանգ:

Դիետիկ ըմպելիքները ավելի քիչ վնաս են հասցնում առողջությանը, նշում են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի