• Latest news

Իրական դետեկտիվ. կինը մահացել է ատամ մաքրիչից, իսկ նրա զուգընկերը սպանության համար քիչ է մնացել բանտում հայտնվի

5 ապրիլի, 2019  18:37

Պորտուգալիայից 50-ամյա կնոջ մահն իսկական դետեկտիվի է վերածվել:

Կինը, որի անունը չի նշվում, երկու անգամ դիմել է հիվանդանոց գանգատվելով կոկորդի ցավից:

Բժիշկները նրա ախտանիշները մրսածության նախանշան են համարել, քանի որ ռենտգենը որեւէ պաթոլոգիա չի հայտնաբերել:

Բացի այդ, նրան ուղարկել են հոգեբույժի մոտ: Բանն այն է, որ կնոջ մոտ ամուսնու մահից հետո հոգեկան խնդիրներ են առաջացել եւ կոկորդում գնդի զգացողությունը կարող էր հիստերիկ գնդի (Globus Hystericus) հետեւանք լինել:

Արդյունքում կնոջը մրսածության բուժման համար հակաբիոտիկներ են նշանակել, սակայն մեկ օր անց նրան մեռած են գտել սեփական բնակարանի լոգարանում:

Ընդ որում նրա գլխին վերք է եղել, իսկ հագուստը՝ արյամբ ներծծված: Ոստիկանները ենթադրել են, որ կնոջը սպանել է նրա կենակիցը:

Տղամարդուն ազատազրկում է սպառնացել, սակայն դիահերձումը պարզել է, որ մահվան պատճառ է դարձել կոկորդում մնացած ատամ մաքրիչը՝ 3.5 սմ երկարությամբ:

Հենց դրա պատճառով է կնոջ օրգանիզմում բորբոքային գործընթաց սկսվել, որն էլ սրտի կանգ է առաջացրել: Տուժածի մարմնի վերքը եւ արյունը առաջացել են այն պատճառով, որ նա ընկնելու ժամանակ գլուխը հարվածել է հատակին:

Տվյալ դեպքն, ըստ փորձագետների վկայում է, որ բժիշկները պետք է ուշադիր վերաբերվեն պացիենտների բողոքներին եւ ավելի մանրակրկիտ հետազոտություն անցկացնեն:

Օրինակ՝ չարաբաստիկ ատամ մաքրիչը կարելի էր հայտնաբերել լարինգոսկոպիայով, որը չի անցկացվել:

Դեպքը նկարագրվել է Journal of Forensic and Legal Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի