• Latest news

Վեյփի պայթյունից հետո տղամարդուն մաշկի փոխպատվաստում է պահանջվել

6 ապրիլի, 2019  16:49

Վեյփի պայթյունից հետո 52-ամյա անգլիացի Բոբ Ալլսոփին մաշկի փոխպատվաստում է պահանջվում:

 New York Post-ը հաղորդում է, որ էլեկտրոնային KangerTech ծխախտոը  պայթել է տաբատի գրպանում, ինչի հետեւանքով տղամարդը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել եւ անմիջապես հոսպիտալացվել:

 KangerTech ապրանքանիշի արտադրանքը արտադրվում է Չինաստանում: Ըստ Բոբի՝ նա վեյփում այլ արտադրողի մարտկոց է տեղադրել, սակայն դեռեւս չի պարզվել, արդյոք այդ գործոնը վճռորոշ դեր է խաղացել  վեյփի պայթյունի ժամանակ, թե ոչ:

Տղամարդը պատմում է, որ պայթյունից հետո տաբատը բառացիորեն բռնկվել է հենց նրա վրա եւ նա անմիջապես տեղափոխվել է այրվածքների բաժանմունը, որտեղ մեկ շաբաթ բուժվել է:

Այսօրվա դրությամբ տղամարդու առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. նա ստիպված է ցավազրկողներ ընդունել, ժամանակավորապես անաշխատունակ է եւ ի վիճակի չէ 10 րոպեից ավել կանգնել: Այժմ Բոբին մաշկի փոխպատվաստման վիրահատություն է սպասվում:

Տղամարդը պատմում է, որ հիվանդանոցում բուժքույրերը նրան պատմել են նման դեպքերի մասին:

«Ես ուզում եմ մարդկանց զգուշանբել այդ մասին, որպեսզի նրանք զգույշ լինեն», - ասել է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի