• Latest news

Աղջիկը, որի մոտ 5 ամսականում ախտորոշվել էր 4-րդ աստիճանի քաղցկեղ, հաղթահարել է սարսափելի հիվանդությունը

7 ապրիլի, 2019  12:13

5 ամսականում փոքրիկ Մոլլի Հյուզի մոտ ախտորոշվել էր 4-րդ աստիճանի քաղցկեղ: Փոքրիկ պացիենտը ստիպված էր անցնել 15 ամիս տեւողությամբ քիմիաթերապիայի կուրս:

Ինչպես հաղորդում է  The Daily Mail-ը, Մոլլիի մոտ հայտնաբերվել էր նեյրոբլաստոմա: Ուռուցքի այդ տեսակը հատուկ է հիմնականում երեխաներին: Հիվանդությունը սկսվում է, երբ տեղի է ունենում սիմպատիկ նյարդային համակարգի ոչ հասուն բջիջների չարորակ փոփոխություն (մուտացիա): Մոլլիին վիրահատել էին եւ հեռացրել ուռուցքը, այնուհետեւ աղջիկն անցել էր քիմիաթերապիայի եւ ռադիոթերապիայի կուրս:

Ընդհանուր առմամբ, փոքրիկն անցկացրել էր հիվանդանոցում 130 օր: Այժմ աղջիկը 21 ամսական է, եւ հիվանդության ախտանիշները թուլացել են: Քաղցկեղի բուժումը վնասել է Մոլլի լսողությունը, սակայն այդ հանգամանքը բացասաբար չի անդրադառնում երեխայի զարգացման վրա:

Նեյրոբլաստոման կրկնվում է շատ հազվադեպ՝ 5-10 տոկոսի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի