• Latest news

Բուժքույրը որդեգրեց մի աղջկա, որին ոչ ոք չէր այցելում հիվանդանոցում

8 ապրիլի, 2019  12:00

Հուզիչ պատմություն է տեղի ունեցել Մասաչուսեթսում. աղջկան, որը ծնվել էր առողջական խնդիրներով, որդեգրեց հիվանդանոցի ավագ բուժքույրը։

Ժիզելը ծնվել է 2016 թվականի հուլիսին, հղիության 29-րդ շաբաթում։ Փոքրիկի մոտ հայտնաբերվել էր զարգացման նեոնատալ շրջանի աբստինենտ ախտանշան, որը հետեւանք էր այն բանի, որ նրա մայրը թմրանյութեր էր օգտագործել հղիության ընթացքում։ Աղջկա քաշը ծնվելիս մոտ 1 կիլոգրամ էր, եւ նրան երկարատեւ բուժում էր հարկավոր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Դրա հետեւանքով Ժիզելն սկսեց զզվել ուտելիքից։

Հիվանդանոցում աղջկան ոչ ոք չէր այցելում, բացի 45-ամյա բուժքույր Լիզ Սմիթից, որը, համաձայն բժիշկների կայացրած վճռի, չէր կարող հղիանալ անգամ ԱՄԲ-ի միջոցով։ Կինը խնամում էր աղջկան, իսկ Ժիզելի ծնողների այցելություններն ավելի հազվադեպ էին դառնում։ Ժամանակ անց նրանք զրկվեցին ծնողական իրավունքներից, եւ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Սմիթը հնարավորություն ստացավ պաշտոնապես որդեգրելու փոքրիկին։

«Ես երջանիկ էի, բայց եւ տխուր աղջկա ծնողների համար, որոնք կորցրին նրան»,- պատմում է նա։

Աղջկա առողջությունն աստիճանաբար բարելավվում է։ Չնայած նա շարունակում է սնունդն ստանալ հատուկ խողովակի միջոցով, Սմիթին հաջողվել է սովորեցնել նրան որոշ պինդ մթերքներ ուտել, այդ թվում եւ պիցցա ու ավոկադո։

«Այն պահից սկսած, երբ տեսա նրա խորունկ կապույտ աչուկները, իմ մեջ ինչ-որ բան փոխվեց։ Ես զգացի, որ պետք է սիրեմ այս աղջկան ու անեմ ամեն բան, որպեսզի նա անվտանգ լինի»,- նշում է Սմիթը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի