• Latest news

Ամուսնուց 31 կիլոգրամ ծանր կինը նիհարել է 44 կիլոգրամով

8 ապրիլի, 2019  17:23

32-ամյա Քելին անգլիական Ռոթերի քաղաքից (Յորքշիր կոմսություն) մեկ տարում նիհարել է 44,5 կլիոգրամով այն բանից հետո, երբ իմացել է, որ 31,7 կիլոգրամ ծանր է ամուսնուց։

Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, Քելին մանկուց տառապել է ավելորդ քաշից։

«Հասակակիցներս ինձ «ճարպագունդ» էին անվանում կամ «զեֆիր»։ Ես չէի ցանկանում դպրոց գնալ եւ դարձա ինքնամփոփ ու անվստահ։ Ես անգամ մորս խնդրեցի, որ գրություններ գրի, որպեսզի ինձ ազատեն լողի պարապմունքներից»,- հիշում է նա։

Մայրը Քելիին տանում էր բժիշկների մոտ, բայց արյան հետազոտությունները ոչ մի շեղում չէին հայտնաբերում։ Բժիշկներն ասում էին, որ տարիքի հետ ավելորդ քաշը կվերանա, բայց այն չէր անհետանում, ավելին՝ աղջիկը շարունակում էր գիրանալ։ Նա ամաչում էր իր արտաքինից եւ հաճախ թախիծը խեղդում էր վնասակար ուտելիքի մեջ։

Մի անգամ, երկու տարի առաջ, Քելիի ամուսինը՝ Չառլին, նրան առաջարկեց կշռվել, բայց Քելին ամաչեց նրա ներկայությամբ կանգնել կշեռքին։ Սպասելով, որ ամուսինը հեռանա, Քելին կշռվեց եւ սարսափահար եղավ. այն ժամանակ 122 կիլոգրամ էր՝ 31,7 կիլոգրամով ավելի, քան ամուսինը։

Այդ ժամանակ Քելին որոշեց, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել եւ դիմեց դիետոլոգներին։ Նրանք կնոջ համար նիհարելու անհատական ծրագիր մշակեցին եւ ամեն օր նրան պատրաստի ուտելիքի կոնտեյներներ էին ուղարկում։ Կինն ուտում էր օրը հինգ անգամ՝ օգտագործելով ընդամենը 800 կալորիա։

Քելին խստորեն հետեւեց դիետային եւ արդեն առաջին շաբաթում նիհարեց 4,5 կիլոգրամով։ Իսկ մեկ տարվա ընթացքում 44,5 կիլոգրամից ազատվեց եւ ձգեց մաշկը։

«Նիհարելն ինձ ոչ այնքան ապրելու տենչը վերադարձրեց, որքան օգնեց գտնել ինքս ինձ»,- խոստովանել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի