• Latest news

Ո՞ր հայտնի սննդային հավելումն է նվազեցնում օրգանիզմի դիմադրողականությունը «խոզի գրիպի» նկատմամբ

10 ապրիլի, 2019  14:50

Տրետ-բուտիլհիդրոհինոն սննդային հավելումը (Е319), որը պարունակվում է չիպսերում, կրեկերներում եւ սառեցված մսում, գրիպի պայքարի ժամանակ թուլացնում է օրգանիզմի իմունային արձագանքը: Նման եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները:

Ըստ մասնագետների՝ Е319-ը Т-բջիջների վրա ներգործության հետեւանքով, կարող է նվազեցնել գրիպի պատվաստանյութի արդյունավետությունը: Ինչպես հայտնի է Т բջիջները կարեւոր դեր են խաղում ձեռքբերովի իմունային արձագանքում՝ ապահովելով օտարածին հակագեններ կրող բջիջների ճանաչումը եւ ոչնչացումը:

Հետազոտության շրջանակում գիտնականները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են H1N1 եւ H3N2 վիրուսների վրա: Այնուհետ նրանք փորձի մկներին բաժանել են 2 խմբի: Առաջին խումբը եղել է ստուգողական, իսկ երկորդ խմբի կրծողները Е319-ով կեր են ստացել: Պարզվել է, որ սննդային հավելումը բացասաբար է ազդել Т բջիջների վրա, որի հետեւանքով մկները թույլ իմունային արձագանք են ունեցել գրիպի ինֆեկցիային: Հետագայում գրիպի այլ շտամով վարակվելու ժամանակ սա հանգեցրել է գրիպի ավելի ծանր ընթացքին: Բացի այդ երկրորդ խմբի կրծողները քաշի զգալի կորուստ են ունեցել:

Այսպիսով Е319-ը խախտում է երկրորդային իմունային արձագանքը, որը կարեւորագույն նշանակություն ունի պատվաստանյութի արդյունավետության համար:

Մինչ այդ հետազոտողները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ Е319-ը միշտ չի նշվում պիտակների վրա:  Սակայն հաշվի առնելով այն, որ հավելումը ավելի հաճախ օգտագործվում է ճարպերի կայունացման համար, կարելի է սահմանմափակել պատրաստի սննդի օգտագործումը եւ սննդակարգում ներառել ճարպի ցածր պարունակությամբ մթերքներ:

Գիտնականները մտադիր են շարունակել իրենց աշխատանքը՝ այս անգամ ուսումնասիրելով Е319 ազդեցությունը մարդու Т բջիջների ակտիվության վրա:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյում դեղաբանության եւ փորձարարական թերապիայի ամերիկյան հասարակության (ASPET) ամենամյա ժողովում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի