• Latest news

Նախաճաշի փաթիլներում հայտնաբերել են գլիֆոսատի պեստիցիդ

14 ապրիլի, 2019  11:25

ԱՄՆ-ում Շրջակա միջավայրի հիգիենայի կենտրոնի (EWG) մասնագետները հայտնաբերել են նախաճաշի փաթիլների մեծամասնության մեջ գլիֆոսատ՝ պեստիցիդ, որը կարող է քաղցկեղածին լինել:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են նախաճաշի համար փաթիլների քիմիական բաղադրությունն ու բացահայտել, որ դրանց մեծամասնությունը պարունակում է գլիֆոսատ, որը ֆերմերներին քաջ հայտնի պեստիցիդ է մոլախոտերի դեմ պայքարելու համար: Այն հայտնվում է փաթիլներում հումքի, օրինակ, ցորենի հետ միասին, որը կիրառվում է դրանք պատրաստելու համար: Ավելին, պատրաստի նախաճաշերի որոշ նմուշներում պեստիցիդների մակարդակը գերազանցում է անվտանգության սահմանն ավելի քան 18 անգամ:

Կազմակերպության փորձագետները փաստել են, որ նախաճաշի պատրաստի փաթիլներում պոտենցիալ վտանգ ներկայացնող քիմիկատների պարունակությունը կարող է գերազանցել դրանցում առկա վիտամինների մակարդակը: Այսպես, օրինակ, մանկական փաթիլների որոշ տեսակներում գլիֆոսատի կոնցենտրացիան գերազանցել է А, В12 եւ D վիտամինների քանակությունը: Ընդ որում՝ EWG-ի ներկայացուցիչները մատնանշում են նախորդ հետազոտության արդյունքները, որի ընթացքում պատրաստի նախաճաշերի 47 նմուշներից 45-ում հայտնաբերվել էր քիմիկատը, որով ցողում են վարսակն ու եգիպտացորենը վնասատուներից պաշտպանելու համար:

EWG-ի նախագահ Քեն Քուքը հիշեցրել է, որ գլիֆոսատը քաղցկեղածին քիմիկատ է:

«Գլիֆոսատը եւ մյուս քիմիկատները պարզապես չպետք է հայտնվեն մանկական սննդի մեջ եւ վերջ»,-հայտարարել է Քուքը:

Նրա խոսքերով՝ եթե նախաճաշի փաթիլներ արտադրող ընկերությունները շարունակեն օգտագործել գյուղատնտեսական մթերք, որը ցողվում է գլիֆոսատով, ապա կրկին կարտադրվի մթերք, որը պարունակում է քաղցկեղածին նյութեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի