• Latest news

Կնոջ ձեռքը եւ երկու ոտքերն անդամատել են շան կծելուց հետո

17 ապրիլի, 2019  10:43

Չորս երեխաների մայր Քրիստինա Կարոնը բախվեց սեփական շան կծելու ահավոր հետեւանքներին։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, սեպսիսի առաջացման պատճառով կնոջ երեք վերջույթները՝ ձեռքը եւ երկու ոտքը, անդամատեցին։

Պատմությունն սկսվել է 2013 թվականի մայիսի 16-ին։ Քրիստինան խաղում էր իր չորս շների հետ։  Շներից մեկը կծեց նրա ձեռքը, բայց կինը բժիշկներին դիմեց միայն 6 օր հետո, երբ գլխապտույտ, սրտխառնոց եւ սնկային վարակի ախտանշաններ զգաց։ Հենց հիվանդանոցում Քրիստինան կորցրեց գիտակցությունը, ուշքի եկավ երեք շաբաթ հետո։ Պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում նա եղել է կոմայի մեջ սեպսիսի պատճառով։ Կնոջն ասացին, որ հարկավոր է անդամատել ձեռքն ու երկու ոտքը։

Սեպսիսը բուժվում է վաղ փուլում, եւ հիմնականում բժիշկներին հաջողվում է հասնել պացիենտի լիարժեք ապաքինմանը։ Բայց Քրիստինայի իմունային համակարգը թուլացել էր բրոնխիտի պատճառով, եւ կնոջ օրգանիզմը հիվանդությունը չհաղթահարեց։

Վիրահատությունները կատարվեցին հունիսին, իսկ սեպտեմբերին արդեն, վերականգնողական կենտրոնում բուժում անցնելուց հետո, նա կարողացավ կանգնել պրոթեզների վրա։ Քրիստինան նշում է, որ մեծ դժվարությամբ կարողացավ հարմարվել առանց երեք վերջույթների։ Նրա խոսքով՝ դժվարությունները հաղթահարելու գործում նրան օգնում է ընտանիքը, ինչպես նաեւ յոգայով զբաղվելը։ Բացի այդ, նա ստիպված էր հաղթահարել նաեւ ծանր հոգեբանական տրավման անդամատումից հետո։

Վերջին տարիներին Քրիստինան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի բարձրացնի հասարակության տեղեկացվածությունը սեպսիսի ու դրա հետեւանքների մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի