• Latest news

10 ամենաօգտակար մթերքներն ըստ եվրոպացի մասնագետների կարծիքի

19 ապրիլի, 2019  21:31

Սնունդը շատ կարեւոր է առողջության պահպանման համար, հիշեցնում են Դիետոլոգների եւ գաստրոէնտերոլոգների եվրոպական ասոցիացիայի փորձագետները։ Նրանք ներկայացրել են մի քանի մթերք, որոնք օգտակար են մարդկանց մեծամասնության համար։

Վարսակ

Վարսակը օգտակար վիտամինների, սպիտակուցի եւ միկրոտարրերի հիանալի աղբյուր է։ Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ վարսակի օգտագործումը լավացնում է աղիների աշխատանքն ու բարելավում նրանց միկրոֆլորայի վիճակը, ինչը նպաստավոր ազդեցություն  է ունենում իմունային համակարգի եւ ամբողջ օրգանիզմի վրա։

Ձուկ եւ ծովամթերքներ

Ձուկը եւ ծովամթերքները պարունակում են նյութեր, որոնք օգնում են վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Տվյալներ կան նաեւ, որոնց համաձայն՝ ձկան օգտագործումը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը եւ երկարացնում կյանքը։ Կարծիք կա, որ շաբաթն առնվազն մեկ անգամ ձուկ օգտագործող մարդիկ Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու վտանգին ավելի քիչ են ենթարկվել։

Լոլիկ

Լոլիկը հարուստ է հակաօքսիդանտներով եւ կալիումով, ինչի շնորհիվ համարվում է մթերք, որն օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը։ Նաեւ կարծիք կա, որ լոլիկի օգտագործումը դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի վրա եւ օգնում իջեցնել զարկերակային ճնշումը։

Բրոկոլի

Որոշ գիտնականներ բրոկոլին անվանում են աշխարհում ամենաօգտակար բանջարեղենը։ Բրոկոլիի մեջ կա սուլֆորաֆան՝ նյութ, որն օգնում է օրգանիզմին պայքարել մի շարք վարակիչ հիվանդությունների դեմ, այդ թվում եւ ստամոքսի խոցի։

Սուլֆորաֆանը նաեւ կարող է դեր խաղալ ստամոքսի եւ շագանակագեղձի չարորակ ուռուցքների որոշ տեսակների կանխման գործում։ Բացի այդ, սուլֆորաֆանը նպաստում է վնասված հյուսվածքների վերականգնմանը։

Սխտոր

Սխտորը պարունակում է նյութեր, որոնք, իջեցնելով խոլեստերինի քանակն անոթներում, նպաստում են սրտի եւ անոթների առողջության պահպանմանը։ Որոշ մասնագետներ կարծում են, որ սխտորի կանոնավոր օգտագործումն իջեցնում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը։

Ձիթապտղի ձեթ

Ձիթապտղի ձեթը պարունակում է մոնոչհագեցած ճարպաթթուներ, որոնք իջեցնում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել օրական մեկ ճաշի գդալ չզտված զեյթունի ձեթ՝ այն օգտագործելով աղցաններում։

Հավկիթ

Հավկիթի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել դիաբետի եւ ուղեղի կաթվածի կանխմանը։ Կալցիումով եւ լեցիտինով հագեցած հավկիթներն օգնում են խուսափել ժամանակից շուտ ծերանալուց։ Մասնագետների կարծիքով՝ շաբաթը կարելի է ուտել 4 ձու։

Ավոկադո

Կարծիք կա, որ ավոկադոյի կանոնավոր օգտագործումը ամրացնում է արյունատար անոթները եւ սիրտը, կարգավորում գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։ Գիտնականների կարծիքով՝ բնորոշ վնասումներից անոթները պաշտպանելու համար շատ օգտակար է ուտել առնվազն կես ավոկադո շաբաթը երեք անգամ։

Կիվի

Կիվիի պտուղներն աչքի են ընկնում պոլիֆենոլների՝ օրգանական բուսական նյութի բարձր պարունակությամբ, որոնք անհրաժեշտ են բույսերին միջատներից, սնկերից եւ վիրուսներից պաշտպանվելու համար։ Մարդկային օրգանիզմում պոլիֆենոլները պաշտպանում են բջիջները նրանց համար կործանարար ազատ ռադիկալների ազդեցությունից, որոնք կարող են վնասել բջջային մեմբրանները, գենետիկ նյութը, լիպիդները եւ սպիտակուցային կառույցները։ Պոլիֆենոլները կանխում են ստամոքսի եւ տասնեկրումատնյա աղիի խոցի առաջացումը, ունեն հակաբորբոքային ազդեցություն, կանխում են թրոմբոզն ու աթերոսկլերոզը։

Խաղող

Խաղողը պարունակում է մարդու օրգանիզմի համար օգտակար մոտ 150 միացություն։ Շնորհիվ հակաօքսիդանտների բարձր պարունակության խաղողը խոչընդոտում է քաղցկեղի, ինչպես նաեւ թրոմբների առաջացմանը։

Նշենք, որ դիաբետ ունեցող մարդկանց հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ խաղողն իրենց սննդացանկում ընդգրկելուց առաջ, չէ՞ որ դրա օգտագործումը կարող է բարձրացնել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի