• Latest news

Օքսֆորդի համալսարանը նշել է մթերքներ, որոնք աղիքների քաղցկեղ են առաջացնում

18 ապրիլի, 2019  21:16

Օքսֆորդի համալսարանը նշել է մթերքներ, որոնք աղիքների քաղցկեղ են առաջացնում: 6-ամյա զանգվածային հետազոտության համաձայն՝ կարմիր եւ վերամշակված մսի ամենօրյա օգտագործումը կարող է զարգացնել տվյալ տեսակի քաղցկեղի զարգացման վտանգը:

Հետազոտության շրջանակում  վերլուծվել են ավելի քան 500 հազար մարդու տվյալներ: 6 տարում հայտանբերվել է աղիքների քաղցկեղի 2609 դեպք:

Ընդ որում այն անձանց մոտ, ովքեր ամեն օր 76 գ կարմիր եւ վերամշակված միս են օգտագործում, չարորակ նորագոյացությունների զարգացման վտանգը 20 տոկոսով բարձր է ի տարբերություն նրանց, ովքեր 21 գրամ եւ ավելի քիչ են ուտում:

Ամեն օր  54 գ կարմիր մսի օգտագործման դեպքում աղիքների քաղցկեղի զարգացման վտանգը 15 տոկոսով բարձր է ի տարբերություն այն մասնակիցների, որոնք 8 գ-ից ավել չեն օգտագործում:

Այն անձանց շրջանում, ովքեր օրական 29 գ վերամշակված միս են կերել, օնկոլոգիկաան հիվանդության վտանգը 19 տոկոսով բարձր է, քան նրանց մոտ, ովքեր սահմանափակվել են 5 գ-ով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի