• Latest news

Ո՞ր դիետան կարող է օգնել խուսափել վտանգավոր հիվանդություններից

24 ապրիլի, 2019  14:20

Միջերկրածովյան դիետան արագ է հագեցնում քաղցը, քան արեւմտյանը, պարզել են Wake Forest School of Medicine-ի (ԱՄՆ) գիտնականները: Այս դիետային հետեւող մարդիկ ավելի քիչ են չափից ավել ուտում, ավելի հաճախ են նորմալ քաշ ունենում եւ ավելի հազվադեպ են վտանգավոր հիվանդություններ ունենում, ինչպիսիք են լյարդի ճարպային հիվանդությունը կամ դիաբետը:

Հետազոտողները փորձ են անցկացրել 38 էգ խեցգետնակեր մակակների (Macacafascicularis) մասնակցությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրում:

38 ամսվա ընթացքում (համարժեք է 9 մարդկային տարիներին) կապիկների մի խումբը կենդանական ծագման ճարպեր եւ սպիտակուցներ է ստացել (արեւմտյան տեսակի դիետա), իսկ երկրորդը՝ բուսական (միջերկրածովյան դիետա):

Երկրորդ խմբից պրիմատները նախընտրել են չուտել իրենց հասանելի ամբողջ ուտելիքը: Մյուս մակակներն ավելի շատ են կերել, քան անհրաժեշտ էր եւ քաշ են հավաքել:

Բացի այդ արեւմտյան դիետան 2.5 տարուց առաջացրել է ինսուլինոռեզիստենտության եւ լյարդի ստեատոզի զարգացում, որի ժամանակ օրգանում նկատվում է ճարպի կուտակում:

Այս վիճակները նախորդում են դիաբետին եւ լյարդի ճարպային հիվանդոությանը, որոնք վատթարացնում են կյանքի որակը եւ կարող են վաղաժամ մահվան հանգեցնել:

Իսկ միջերկրածովյան դիետան նվազեցրել է տրիգլիցերիդների՝ ճարպակալման մարկերների մակարդակը:

Միջերկրածովյան դիետան ենթադրում է բանջարեղենի, մրգերի, ընկույզների, լոբազգիների (սիսեռ, լոբի եւ ոսպ) ոչ ռաֆինացված ձիթապտղի յուղի եւ ձկնեղենի մեծ քանակությամբ օգտագործում: Նման սննդակարգը գրեթե բացառում է մթերքներ, որոնք պարունակում են հագեցած ճարպեր, մասնավորապես կաթնամթերք, միս եւ թռչնամիս: Միջերկրածովյա դիետան նաեւ ներառում է գինու չափավոր օգտագործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի