• Latest news

Միջերկրածովյան դիետայի 6 հիմնական սկզբունքները

27 ապրիլի, 2019  21:49

Միջերկրածովյան դիետան համարվում է ամենաօգտակարը ե՛ւ առողջության, ե՛ւ կազմվածքի համար։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Ի՞նչ պետք է ուտել, որ սննդակարգը համարվի միջերկրածովյան։ Փորձենք պարզել։

Սկզբունք 1․ ավելի շատ բանջարեղեն ամեն օր

Միջերկրածովյան դիետա՝ բանջարեղեն, մրգեր, ծովամթերք, ընկուզեղեն եւ զեյթունի ձեթ։ Բանջարեղեն պետք է ուտել որքան հնարավոր է շատ, չէ՞ որ դրանք բջջանքի, վիտամինների եւ հանքանյութերի հիանալի աղբյուր են։ Օրական պետք է ուտել առնվազն երկու չափաբաժին բանջարեղեն, այդ թվում՝ բուլղարական բիբար, գազար, վարունգ, լոլիկ։ Կարեւորը՝ հիշեք պատրաստման ճիշտ եղանակների մասին, չի կարելի բանջարեղենը տապակել, ավելի լավ է դրանք հում ուտել կամ գոլորշու վրա պատրաստել։

Սկզբունք 2․ զեյթունի ձեթ՝ արեւածաղկի ձեթի փոխարեն

Միջերկրյածովյան դիետան նախատեսում է զեյթունի ձեթի գործածություն, այդ պատճառով այն անպայման պետք է ներառել սննդակարգում։ Նախապատվությունը ցանկալի է տալ Extra virgin զեյթունի ձեթին։ Այն կարելի էօգտագործել աղցանների մեջ, մի քիչ ցանել ձկան կամ թռչնամսի վրա, որպեսզի լիարժեք բացվեն նրանց համային առանձնահատկությունները։

Սկզբունք 3․ ավելի շատ ձուկ եւ ծովամթերք

Ձուկը եւ ծովամթերքը առողջության համար օգտակար օմեգա-3 եւ օմեգա 6 ճարպաթթուների աղբյուր են։ Դրանք անհրաժեշտ են սրտի եւ գլխուղեղի առողջության համար։ Անպայման կերեք սաղմոն, սարդինա, սկումբրիա։ Թեեւ կարելի է այդքան ճարպոտ ձկներ չվերցնել, այլ, օրինակ, ձողաձուկ կամ թիլափիա։ Այս մթերքները գոնե շաբաթը մեկ պետք է լինեն սննդակարգում։  

Սկզբունք 4․ հացահատիկային մթերքներ

Հացահատիկային մթերքները գերազանց լրացում են միջերկրածովյան դիետայի համար։ Օրինակ, կարելի է սննդակարգում ավելացնել այնպիսի մթերքներ, ինչպիսին է վարսակի, գարու շիլաները, կինոան։ Կարելի է ուտել ոչ միայն հացահատիկ, այլեւ հացահատիկային հաց եւ մակարոններ։ Կարեւորը բաղադրությանը հետեւելն է, որպեսզի ընտրության մեջ չսխալվեք։

Սկզբունք 5․ ավելի շատ մրգեր

Չարժի մոռանալ մրգերի մասին, քանի որ դրանք նույնպես մեծ քանակությամբ բջջանք են պարունակում, ինչը լավացնում է մարսողությունը։ Ինչպես նաեւ դրանց բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների, բորբոքային պրոցեսների, ծերացման դեմ։

Սկզբունք 6․ որպես միջանկյալ սնունդ՝ ընկուզեղեն

Սննդի հիմնական ընդունումների միջեւ կարելի է ընկուզեղեն ուտել, որոնք կուշտ լինելու զգացողություն են տալիս եւ օրգանիզմը լիցքավորում են էներգիայով։Ամենաօգտակարը համարվում է նուշը, հունական ընկույզը, պնդուկը, պեկանը, քեշյուն, գետնանուշը եւ այլն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի