• Latest news

Ինչո՞ւ ենք մենք գիրանում սթրեսի վիճակում

28 ապրիլի, 2019  16:30

Բարձր կալորիականությամբ սննդի շարունակական օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման, սակայն եթե մարդը գտնվում է սթրեսի վիճակում, դա տեղի է ունենում կրկնակի արագությամբ:

Հարվանի բժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետների խոսքերով՝ սթրեսի վիճակում մարդկանց մեծամասնության շրջանում ցանկություն է առաջանում օգտագործել բարձր կալորիականությամբ սնունդ, որը հարուստ է շաքարով եւ ճարպերով: Եւ դա արատավոր փակ շղթա է. մարդկանց քաշն ավելանում է սթրեսի պատճառով, նրանք սկսում են անհանգստանալ ավելորդ կիլոգրամների պատճառով, եւ դրա արդյունքում նրանց մոտ մեծանում է բարձր կալորիականությամբ մթերք օգտագործելու ցանկությունը:

Գիտնականներն ուսումնասիրել են մկների ուղեղի տարբեր հատվածները, որոնց կերակրում էին բարձր կալորիականությամբ սնունդով: Սննդի օգտագործումը հիմնականում վերահսկում էր Հիպոթալամուսը, իսկ հուզական արձագանքը, այդ թվում՝ տագնապը, վերլուծում էր նշագեղձը: Գիտնականների ուշադրությունը գրավել էր նաեւ Y նեյրոպեպտիդը, որը նվազեցնում էր ջերմություն արտադրելու գործընթացում էներգիան այրելու ունակությունը:

Ուղեղը (նեյրոնները նշագեղձում) արտադրում է Y նեյրոպեպտիդ՝ ի պատասխան սթրեսի: Այդ բջիջներն ունեն ինսուլինի ռեցեպտորներ՝ հորմոն, որը վերահսկում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Նորմայում ինսուլինն արտադրվում է սննդից հետո եւ օգնում է բջիջներին կլանել գլյուկոզան: Նա նաեւ ուղարկում է ազդակներ դեպի հիպոթալամուս սնունդը դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Սթրեսն ինքնին ունակ է բարձրացնել արյան մեջ ինսուլինի մակարդակը: Իսկ բարձր կալորիականությամբ սննդի հետ մեկտեղ կենդանիների մոտ ինսուլինի ցուցանիշները տասն անգամ ավելի բարձր էին, քան այն կրծողների մոտ, որոնք ընդունում էին նորմալ սնունդ եւ զերծ էին սթրեսին:

Եթե օրգանիզմում երկար ժամանակի ընթացքում պահպանվում է ինսուլինի մակարդակը, ապա նյարդային բջիջները դառնում են պակաս զգայուն այդ հորմոնի նկատմամբ, որի արդյունքում մարմինը սկսում է արտադրել ավելի շատ նեյրոպեպտիդ Y: Իսկ Y նեյրոպեպտիդի բարձր կոնցենտրացիան առաջացնում է ածխաջրային մթերքներ օգտագործելու մեծ ցանկություն եւ կրճատում է հագենալու զգացման արտահայտվածությունը:

Երբ գիտնականներն արգելափակել էին կենդանիների նշագեղձում այդ մոլեկուլի արտադրությունը, ավելորդ քաշի ցուցանիշները նվազել էին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի