• Latest news

Առողջ ապրելակերպ 5 տարեկանից ցածր երեխաների համար. ԱՀԿ-ն նոր խորհուրդներ է հրապարակել

27 ապրիլի, 2019  10:40

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է 5 տարեկանից ցածր երեխաների համար ֆիզիկական ակտիվության, կենսակերպի եւ քնի մասին առաջին ձեռնարկը:

«Մենք տեսնում ենք, որ մանկական ճարպակալման ցուցանիշները կտրուկ աճում են եւ ավելի ակնհայտ է դառնում, որ պրոֆիլակտիկան պետք է վաղ սկսվի», –ասել է Խուանա Վիլումսենմը՝ ԱՀԿ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆիլակտիկայի փորձագետը, ով իր ավանդն է ունեցել նոր ձեռնարկի մշակմանը, որը հիմնված է առողջության համար ֆիզիկական ակտիվության, քնի օգտակարությանը եւ հեռուստացույցի, համակարգչի կամ այլ գաջեթների առաջ անցկացված ժամանակի սահմնափակմանը նվիրված հետազոտություններում գիտական տվյալների պարբերական ամփոփման վրա:

Նոր խորհուրդներում  նշվում է, որ փոքր երեխաների մոտ ֆիզիկական ակտիվության եւ քնի բարելավումը սակավաշարժ վարքի սահմանափակման հետ միաժամանակ, կապված է ճարպակալման վտանգի նվազեցման հետ:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ եթե երեխան ավելորդ քաշ ունի եւ ճարպակալում, մեծ տարիքում ամենայն հավանականությամբ այդ խնդիրները կպահպանվեն եւ նրա մոտ բարձր կլինի դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Եվ այսպես, ինչ ասվում է խորհուրդներում:

Մինչեւ 1 տարեկան երեխաներին ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ամեն օր մի քանի անգամ ֆիզիկական ակտիվության տարբեր ձեւեր՝ այդ թվում խաղեր հատակին եւ առնվազն 30 րոպե որովայնի վրա պառկած:

Այս տարիքի երեխաները չպետք է ավելի քան մեկ ժամ անընդմեջ նստած վիճակում գտնվեն սայլակում/բարձր աթոռին/մեծահասակի մեջքին: Այս տարքիում էկրանի առաջ ժամանակ անցկացնել խորհուրդ չի տրվում:

3 ամսականում եւ ավելի ցածր տարքիում օրական 14-17 ժամ որակյալ քուն է անհրաժեշտ, 4-11 ամսականների համար՝ 12-16 ժամ:

1-2 տարեկան երեխաներին խորհուրդ  է տրվում օրական առնվազն 3 ժամ ֆիզիկական ակտիվություն, ընդ որում խոսքն ակտիվ խաղի, այլ ոչ թե վարժությունների մասին է:

Խորհուրդների համաձայն երեխաները չպետք է  հարկադրված լինեն ավելի քան մեկ ժամ անընդմեջ նստել:

Մեկ տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում էկրանի առաջ ժամանակ անցկացնել, իսկ 2 տարեկան երեխաներին՝ օրական մեկ ժամ:

Որակյալ քունն, այդ թվում ցերեկայինը, պետք  է 11-14 ժամ լինի:

3-4 տարեկան երեխաների մոտ տարբեր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները պետք է օրական առնվազն 3 ժամ տեւեն, ընդ որում առնվազն մեկ ժամը միջին կամ բարձր ինտենսիվության (բացօթյա խաղեր, որոնք վազք կամ ցատկեր են պահանջում):

Էկրանային ժամանակը հարկավոր է օրական մեկ ժամ սահմանփակել, իսկ ամենօրյա որակյալ քունը պետք է 10-13 ժամ կազմի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի