• Latest news

Ամեն ինչից՝ մի փոքր եւ ոչ մի արգելք. Հուրի Գեբեշյանը պատմել է, թե ինչպես է սնվել Օլիմպիական խաղերին պատրաստվելու ժամանակ

29 ապրիլի, 2019  18:21

2016-ի Օլիմպիական խաղերին պատրաստվելու ժամանակ մարմնամարզուհի եւ բժիշկ Հուրի Գեբեշյանը կալորիաները չի հաշվել, ավելին, ոչ մի մթերք չի եղել, որից նա հրաժարվել է։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու եւ մարզական կեցվածքը պահպանելու համար նա առողջ, հավասարակշռված սնունդ է ընդունել։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հուրի Գեբեշյանն ասել է, որ որոշում է կայացրել 2014-ին անել հնարավոր ամեն բան 2016-ի Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում մասնակցելու համար, եւ նա պատրաստվելու համար 2 տարի ուներ։ Ուղիղ 3 տարի մինչ այդ նա չէր մարզվում, ուստի գիտեր, որ դժվար է լինելու. նա մարզական կեցվածքը չէր պահպանել, մոտ 9 կիլոգրամ ավելորդ քաշ ուներ, որը կխանգարեր մարզումների եւ մրցումների ժամանակ։ Օլիմպիական կոմիտեի կողմից հատուկ աջակցություն չուներ, ուստի գիտեր, որ կարող է հույսը միայն սեփական ուժերի վրա դնել։

Նա աշխատանքի անցավ հիվանդանոցում, որտեղ աշխատում էր որպես բժշկի օգնական մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքում։ Բժշկի աշխատանքը լուրջ մարզումների հետ համատեղելը հեշտ չէր, բայց ցանկության դեպքում՝ հնարավոր էր։ Նա շաբաթը 2 հերթափոխ էր աշխատում՝ 24 ժամ, իսկ մնացած օրերին կարող էր մարզվել։ Քանի որ ժամանակը քիչ էր, նրա բոլոր օրերը րոպե առ րոպե հաշվարկված էին. նա մարզվում էր եւ սնվում ժամանակացույցով։

Հուրին ուտելիքի ոչ մի արգելք չէր մտցրել, ըստ նրա՝ նա անգամ կալորիաները չէր հաշվում, պարզապես փորձում էր հավատարիմ  մնալ առողջ, հավասարակշռված սննդակարգին, ուտում էր ամեն ինչ եւ քիչ-քիչ։ Ցանկության դեպքում ուտում էր քաղցրեղեն, այդ թվում՝ պաղպաղակ։ Բայց հիմնականն առողջ, օգտակար սնունդն էր՝ մրգեր, բանջարեղեն, սպիտակուցներ եւ հատիկավոր մթերքներ։

«Այն, ինչ ուտում ենք, վառելիք է մեր օրգանիզմի համար։ Մենք պետք է զգանք, թե որքան ենք ուտում եւ որքան է պետք մեր օրգանիզմին։ Պետք չէ ավելի շատ վառելիք տալ օրգանիզմին, քան նրան հարկավոր է»,- ասել է Հուրին։

Հիշեցնենք, որ Հուրի Գեբեշյանը Հայաստանը ներկայացրել է 2011-ին սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, իսկ 2015-ին՝ Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունում։ Նա նաեւ մասնակցել է 2016-ի Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում։

Հուրի Գեբեշյանը սովորել է Wake Forest School of Medicine-ում, որն ավարտել է 2014 թվականին՝ բժշկագիտության մագիստրոսի աստիճանով։ Այժմ աշխատում է բժշկի օգնական Օհայոյի նահանգի Քլիվլենդի կլինիկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի