• Latest news

Անհաջող կոսմետիկ միջամտությունը քիչ մնաց աղջկան զրկեր վերին շուրթից (ֆոտո)

30 ապրիլի, 2019  10:52

Վիդեոբլոգեր Քասիդի Վալենթայնը (Cassidy Valentine) քիչ մնաց զրկվեր վերին շուրթից անհաջող կոսմետիկ միջամտությունից հետո։

Sky News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ երկար ժամանակ տառապել է ընկճախտով եւ այլ խնդիրներով, այդ թվում՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։ Նաեւ սրտի խնդիրներ է ունեցել, եւ մի քանի վիրահատության է ենթարկվել։ Իր YouTube-ալիքը նա որոշել է բացել այն բանի համար, որպեսզի շփվի մարդկանց հետ, որոնք նույնպես առողջական խնդիրներ ունեն եւ եղել են ծաղրուծանակի զոհ։

Շուրթերը փոխելու վիրահատության աղջիկը համաձայնեց՝ ստանալով կոսմետոլոգիական կլինիկաներից մեկի գովազդային առաջարկը։ Նա հնարավորություն ուներ վիրահատվել անվճար, բայց մտածեց, որ դա ազնիվ չի լինի իր YouTube-ալիքի բաժանորդների հանդեպ։ Շուրթի վիրահատությունից մի քանի ժամ հետո Քասիդիի շուրթերն սկսեցին մեծանալ չափերով։ Կլինիկայում մտածեցին, որ դա ալերգիկ ռեակցիա է եւ խորհուրդ տվեցին հակահիստամինային դեղեր ընդունել։ Դրանք աղջկա վիճակը չթեթեւացրին։

Աղջիկը դիմեց այլ կլինիկա, երբ նրա շուրթերն արդեն փքվել եւ կապտել էին։ Ինչպես պարզվեց, վիրահատության ժամանակ զարկերակներից մեկը սեղմվել էր, ինչն էլ առաջ էր բերել ուռածություն։ Եվ եթե նա ժամանակին չդիմեր օգնության համար, նրա արտաքինն անշրջելիորեն կտուժեր. նա կմնար առանց վերին շուրթի։

Հիմա բլոգերը խորհուրդ է տալիս բոլոր աղջիկներին կոսմետոլոգիական միջամտությունների դիմել միայն բժշկական կրթություն ունեցող մասնագետների մոտ։ Քասիդին նաեւ խոստովանել է, որ հույս ուներ, որ շուրթերը մեծացնելը կփոխի իր կյանքը, եւ նա կսկսի ավելի շատ սիրել իր արտացոլանքը հայելում, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի