• Latest news

Վնասվածքաբանը պսակազերծեց մանկական ավտոբազկաթոռների մասին առասպելները

30 ապրիլի, 2019  16:24

Մանկական ավտոբազկաթոռները (baby car seat) կարեւոր դեր են խաղում վթարի դեպքում երեխայի անվտանգության ապահովման գործում: Այս մասին ապրիլի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի մանկակբուժական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Արա Այվազյանը:

Մասնագետը պսակազերծեց ծնողների շրջանում տարածված մանկական ավտոբազկաթոռների մասին առասպելները: Առաջին առասպելը վերաբերում է «մեծացող» ունիվերսալ ավտոբազկաթոռին, որը կարելի է օգտագործել մինչեւ երեխայի 12 տարեկան դառնալը: Մինչդեռ, ինչպես նշվեց, դա կարող է անվտանգ չլինել: «Մանկական ավտոբազկաթոռները պետք է ընտրել հաշվի առնելով երեխայի քաշը եւ հասակը»,- ընդգծեց նա:

Ընդ որում, նրա խոսքով, ավտոբազկաթոռը պետք է գնել երեխայի մասնակցությամբ, ինչը կօգնի ընտրել նրան հարմար արտադրանք: Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ փոքրիկը կտրականապես հրաժարվում է ավտոբազկաթոռին նստել: «Մանկական ավտոբազկաթոռը պետք է երեխայի համար հարմար լինի, ինչպես նաեւ գրկի նրա մարմինը, ինչը ճանապարհային պատահարի դեպքում փոքրիկի անվտանգության լրացուցիչ երաշխիք կլինի»,- ասաց նա:

Եվս մեկ առասպել է այն, որ օգտագործված նախկին արտադրանքը միանգամայն կարող է փոխարինել նոր ապրանքին: «Ծնողները հաճախ ձգտում են գնել էժան, նախկինում օգտագործված ավտոբազկաթոռներ: Սակայն եթե դրա կառուցվածքը նախկիում վնասվել է, ապա այն այլեւս չի կարող կատարել իր գործառույթը»,- հավելեց Այվազյանը:

Բժիշկը նշեց, որ մանկական ավտոբազկաթոռ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ЕСЕ R44/04-ին համապատասխանող եվրոպական արտոնագրի առկայությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի