• Latest news

Աղջիկը վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց մեկ շաբաթ այն բանից հետո, երբ ժամացույցի մարտկոցը այրեց նրա կերակրափողը

30 ապրիլի, 2019  19:28

Փոքրիկ Աբիգեյլ Գալեն քիչ մնաց մահանար այն բանից հետո, երբ կուլ տվեց ժամացույցի մարտկոցը։ Երբ սա տեղի ունեցավ, աղջիկն ընդամենը 15 ամսական էր։

Ծնողները մարտկոցը թողել էին երեւացող տեղում, եւ Աբիգեյլը, օգտվելով վերահսկողության բացակայությունից, կուլ էր տվել փայլուն առարկան։ Կարճ ժամանակ անց նա սկսեց փսխել, ուժեղ ցավեր սկսվեցին։ Ռենտգենը նրա օրգանիզմում մի ինչ-որ կլոր իր հայտնաբերեց, որը բժիշկները սկզբում դրամի տեղ դրեցին։ Ավելի մանրազնին հետազոտությունը պարզեց, որ կուլ տված առարկան մարտկոց է։ Արդյունքում՝ երեխան շտապ վիրահատության կարիք ունեցավ։

Բարեբախտաբար, մարտկոցում պարունակվող քիմիական թթուն չէր հասցրել լիովին դուրս գալ մարտկոցից։ Բայց փոքրիկը, այնուամենայնիվ, ծանր վնասվածք էր ստացել. մարտկոցը այրել էր նրա կերակրափողը։ Աղջիկը մեկ շաբաթ մնաց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Բացի այդ, 2,5 շաբաթ նա սնունդ ստանում էր միայն հատուկ խողովակի միջոցով։

Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա ամռանը, բայց Աբիգեյլը մինչ օրս լիովին չի վերականգնվել. նա շնչառական եւ մարսողական խնդիրներ ունի։

Վիճակագրության համաձայն՝ միայն ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվում է ավելի քան 3500 դեպք, երբ երեխաները մարտկոց են կուլ տալիս։ Փորձագետները կոչ են անում ծնողներին զգոնություն ցուցաբերել եւ չթողնել մարտկոցները երեւացող տեղերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի