• Latest news

Օրական 50 գրամ բրինձը կփրկի ճարպակալումից. գիտնականներ

2 մայիսի, 2019  14:03

Օրական ընդամենը 50 գրամ բրինձը թույլ չի տա ճարպակալել։ Նման եզրակացության են եկել ճապոնացի գիտնականները։

Մասնագետները մատնանշում են այն փաստը, որ այն երկրներում, որոնց բնակչությունն օգտագործում է մեծ քանակությամբ բրինձ, գրանցվում են ճարպակալման ամենացածր ցուցանիշները։

Օրգանիզմի վրա բրնձի բարերար ազդեցության պատճառը բջջանյութի բարձր պարունակությունն է։ Հենց այդ պատճառով են փորձագետները խորհուրդ տալիս կերակրացանկում ներառել հատիկավորները։ Բջջանյութի շնորհիվ բրինձը նպաստում է կուշտ լինելու զգացողության առաջացմանը, ինչն օգնում է կանխել շատակերությունը։

Սրա օգտին է վկայում հետազոտությունը, որի ընթացքում ուսումնասիրվել են աշխարհի 136 երկրների ցուցանիշները։ Գիտնականներն ուսումնասիրել են ոչ միայն բրնձի օրական չափաբաժինը մեկ մարդու համար, այլեւ հաշվարկել օգտագործվող կալորիաների ընդհանուր քանակությունը՝ մարմնի զանգվածի ինդեքսի հաշվառմամբ։ Պարզվել է, որ շատ բրինձ օգտագործող երկրներում գրանցվում է ճարպակալման ցածր ցուցանիշ։

Այսպես, օրական բրնձի ամենամեծ քանակությունը մեկ մարդու հաշվով օգտագործում են Բանգլադեշում (473 գրամ), Լաոսում (438), Վիետնամում (398) եւ Ինդոնեզիայում (361 գրամ)։ Իսկ ահա Թունիսում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 2,59 գրամ։

Գիտնականների կարծիքով, եթե Երկրի յուրաքանչյուր բնակիչ ամեն օր օգտագործեր գոնե 50 գրամ բրինձ, ապա ճարպակալմամբ տառապող մեծահասակների թիվը կկրճատվեր՝ 650 մլն-ից հասնելով 643,5 մլն-ի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի