• Latest news

5 պարզ կանոն. ինչպե՞ս պահպանել քեզ եւ սեփական երեխայիդ ՃՏՊ լուրջ վնասվածքներից

6 մայիսի, 2019  21:28

Ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրը վերաբերում է բոլորին՝ անկախ սեռից ու տարիքից, չէ՞ որ ցանկացած մարդ, ինչպես պնդում է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, կամ վարորդ է, կամ հետիոտն։

Նրա խոսքով՝ 5 պարզ կանոն կարող են առավելագույնս ապահովել մարդկանց ՃՏՊ վնասվածքներից.

  • Արագության սահմանափակում (սա ճանապարհային երթեւեկության անվտանգության կարեւորագույն միջոցներից է; շատ վթարներ տեղի են ունենում արագությունը գերազանցելու հետեւանքով);
  • Խստիվ արգելվում է մեքենա վարել անսթափ վիճակում (շատ վթարներ տեղի են ունենում հարբած վարորդների մեղքով);
  • Ամրագոտիների օգտագործում (բախումների եւ այլ վթարների ժամանակ ամրագոտիները կարող են պաշտպանել մարդկանց լուրջ վնասվածքներից);  
  • Մանկական նստատեղեր (զգալիորեն նվազեցնում են վնասվելու ռիսկը եւ երեխաների մահվան դեպքերը ՃՏՊ-ներում);
  • Հատուկ սաղավարտների օգտագործում հեծանվով եւ մոտոցիկլով երթեւեկելիս (նվազեցնում են գանգուղեղային վնասվածքներ ստանալու վտանգը)։

Ըստ Շոմբի Շարփի, եթե մարդիկ հետեւեն այս պարզագույն կանոններին, դա կօգնի փրկել հազարավոր կյանքեր։

Բայց ապագայում կարելի կլինի նաեւ այլ միջոցների մասին մտածել, որոնք կօգնեն ապահովել ճանապարհային անվտանգությունը, այդ թվում եւ հետիոտների համար։ Օրինակ, գուցե արժե մտածել այն մասին, որպեսզի երեխաներին լույսն անդրադարձնող հատուկ հագուստ հագցնեն, այդ ժամանակ վարորդների համար ավելի հեշտ կլինի նկատել նրանց, անգամ վատ լուսավորության դեպքում։

«Պետք է հիշել, որ երեխան, որն անցնում է փողոցը, կյանքի եւ առողջության իրավունք ունի»,- նշել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր խոսում են տնտեսական հեղափոխության մասին, բայց երկրին անհրաժեշտ է նաեւ ճանապարհային երթեւեկության հեղափոխություն, առանց որի սոցիալական հեղափոխությունը պարզապես անհնար է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի