• Latest news

Պանիրը կարող է օգնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկմանը. հետազոտություն

11 մայիսի, 2019  09:57

Պանրի գործածումը կարող է օգնել ինսուլինի հանդեպ ռեզիստենտության դեմ պայքարին՝ նպաստելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը: Այս մասին հայտնում են Ալբերտի համալսարանի գիտնականները:

Հետազոտության տվյալների համաձայն՝ տարբեր յուղայնության պանիրը կարող է պահպանել արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը եւ նվազեցնել ինսուլինի հանդեպ ռեզիստենտությունը:

Վեջին տարիներին օրգանիզմի վրա պանրի առողջարար ազդեցության մասին գիտական տվյալներն ավելի մեծաթիվ են դարձել: Պանիրը տարբերվում է ճարպի մեծ պարունակությամբ, իսկ կենդանական ճարպերով հագեցած մթերքների գործածումը վաղուց արդեն զուգակցվում է սիրտ-անոթային համակարգի առողջության համար սպառնալիքի հետ: Այդուհանդերձ, հետազոտությունները ցույց են տալիս, որ պանիր շատ ուտող մարդկանց շրջանում ամենեւին մեծ չէ անոթների եւ սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը, դրա հետ միաժամանակ նրանք հակված չեն 2-րդ տիպի դիաբետին:

Կանադացի մասնագետները որոշել են ստուգել պանրին վերագրվող հատկությունները եւ փորձ են անցկացրել կրծողների վրա: 8 շաբաթ կենդանիներին կերակրել են ճարպով, իսկ նրանց մի մասին տվել են նաեւ պանիր՝ ինչպես ցածր, այնպես էլ սովորական յուղայնությամբ: Այն կենդանիների մոտ, որոնք պանիր են կերել, արդյունքում գրանցվել է ինսուլինի հանդեպ ռեզիստենտության նվազում՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման շնորհիվ:

Նաեւ պարզվել է, որ այն կենդանիների օրգանիզմում, որոնք միայն ճարպ են կերել պարունակվել են ֆոսֆոլիպիդների ավելի ցածր մակարդակներ՝ նյութեր, որոնք կարեւոր են նորմալ գործառնության համար: Մինչդեռ պանիր գործածած կրծողների մոտ ֆոսֆոլիպիդների քանակությունն ավելի մեծ էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի