• Latest news

DASH սննդակարգը 50 տոկոսով նվազեցնում է սրտային անբավարարության զարգացման հավանականությունը. հետազոտություն

11 մայիսի, 2019  18:39

DASH սննդակարգը, որը մշակվել է հիպերտոնիկների համար, կարող է նվազեցնել սրտային անբավարարության զարգացման հավանականությունը՝ նույնիսկ դեղերից ավելի արդյունավետ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Preventive Medicine-ում:

Գիտնականների խոսքով՝ այս սննդակարգը կայունացնում է արյան ճնշումը, ինչպես նաեւ նպաստում աղեստամոքսային տրակտի օրգանները ացանկալի նյութերից մաքրելուն: Ավելին՝ այս սննդակարգը կարող է 50 տոկոսով նվազեցնել սրտային անբավարարության զարգացման հավանականությունը, եւ այս իմաստով այն գերազանցում է շատ դեղամիջոցների ազդեցությանը: Գիտնականների եզրակացությունները հիմնված են մինչեւ 75 տարեկան մարդկանց սնվելու դիտարկումների տվյալների վրա, որոնք կատարվել են ավելի քան 13 տարի:

DASH (Dietary Approaches to Stop Hypertension – հիպերտոնիայի բուժման դիետոլոգիական մոտեցում) սննդակարգը նախատեսում է մասնակի կամ ամբողջական հրաժարում աղ պարունակող սնունդից, ալկոհոլից, ծխելուց, ինչպես նաեւ թարմ բանջարեղենի եւ մրգերի, ընկույզների, հատիկավոր ցորենի հացի, թռչնամսի, ձկան, անյուղ կաթնամթերքի մեծ քանակությամբ գործածում:

Սննդակարգի գլխավոր կանոնները.

  • Օրական խմել մինչեւ 2 լիտր հեղուկ
  • Օրական սնվել 5 անգամ՝ 215 գրամից ոչ ավելի չափաբաժնով
  • Հիմնական 5 անգամ սնվելու միջեւ թույլ է տրվում ձեռքի ուտել, բայց միայն այն դեպքում, երբ քաղցի զգացումը չափից ավելի է սաստկանում
  • Օրական սննդակարգի կալորիականությունը չպետք է գերազանցի 2000-2500 կկալ-ը
  • Քաղցրեղեն գործածել շաբաթական 5 անգամից ոչ հաճախ, ամբողջությամբ բացառել քաղցր գազավորված ըմպելիքները
  • Աղը գործածել օրական 2/3 թեյի գդալից ոչ ավելի
  • Սննդակարգից բացառվում են ապխտած մթերքները, յուղոտ կերակուրը, յուղահունց թխվածքները, ձկան եւ մսի պահածոները:

Հիշեցնենք, որ հունվարին U.S. News & World Report ամսագիրը հրապարակել էր 2019 թվականի սնվելու լավագույն տեսակների վարկանիշը, որում DASH սննդակարգը գրավել է երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի