• Latest news

«Ինձ օգնություն է հարկավոր». ինչպես Facebook-ում հասարակ հաղորդագրությունն օգնեց փրկել մի մարդու կյանք

13 մայիսի, 2019  20:19

Քեւին Բրեդդոկի կյանքը փրկեց Facebook-ի գրառումը։ Մի անգամ, խիստ ընկճախտի մեջ գտնվելով եւ որոշելով ինքնասպանություն գործել, նա սոցիալական ցանցում գրեց. «Ինձ օգնություն է հարկավոր», եւ թողեց իր հեռախոսահամարը։ Դրանից հետո տղամարդու կյանքը արմատապես փոխվեց։

Քեւինը պատմում է, որ 20 տարեկանում նրան ախտորոշել են ընկճախտ եւ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում։ Երիտասարդ տարիքից նա ստիպված է եղել ընդունել հակադեպրեսանտներ, բայց ամեն նոր անհաջողություն հյուծել է նրա ուժերը։ Քեւինը սթրեսի դեմ պայքարում էր աշխատանքում, անձնական կյանքում՝ ցավը խեղդելով ալկոհոլի մեջ։ Ամեն նոր այցելություն հոգեթերապեւտին ավարտվում էր նոր հակադեպրեսանտների նշանակմամբ։

Բարդ հոգեբանական վիճակը հաղթահարելու համար տղամարդն անգամ հեռացավ փոքրիկ անգլիական քաղաքից՝ Շրոփշիրից, եւ մեկնեց Բեռլին, որտեղ զբաղեցրեց նորաձեւության ամսագրի խմբագրի պաշտոնը։ Բայց տագնապը, ընկճախտը եւ խուճապի նոպաները շարունակվում էին։ Բուժող բժիշկը նրանից խոստում վերցրեց, որ ինքնասպանություն չի գործի։ Քեւինը երդվեց, բայց զգացողությունը, որ կյանքը անդունդ է գլորվում, սոսկ ուժգնացավ։

Արդյունքում՝ տղամարդը աշխատանքից հեռանալու հայտարարությւոն գրեց, եւ հերթական անգամ փորձեց խնդիրները խեղդել ալկոհոլի մեջ։ Լինելով ալկոհոլային հարբած վիճակում՝ նորից խուճապային վախի նոպա ունեցավ եւ մտածեց ինքնասպանության մասին: Հենց այդ պատճառով նա որոշեց գրել Facebook-ում՝ օգնություն խնդրելով եւ տեղադրելով իր հեռախոսահամարը։ Տղամարդը խոստովանում է, որ անմիջապես չգրեց գրառումը ամոթից եւ հանրության ոչ միանշանակ արձագանքից վախենալով։

Բայց արդեն հաշվված րոպեներ անց նրա հեռախոսը պայթեց հեռախոսազանգերից։ Նրա հետեւից եկան նշված վայր եւ անհապաղ հիվանդանոց տարան։ Հոգեթերապեւտը ուշադիր վերաբերվեց Քեւինի խնդրին եւ, ի տարբերություն իր գործընկերների, որոնք ավելի վաղ բուժել էին տղամարդուն, օգնեց նրան վերանայել ամբողջ կյանքը, այլ ոչ թե սահմանափակվել միայն հակադեպրեսանտներ օգտագործելով։

Քեւինը երկար վերականգնվեց. նա նորից վերադարձավ հայրենի քաղաք, մի քանի ամիս անցկացրեց միայնության մեջ՝ շփվելով միայն ամենամերձավոր մարդկանց հետ։ Տղամարդն ամեն օր կատարում էր ֆիզիկական աշխատանք (փայտ էր կտրում, աշխատում ավտոտնակում), շատ էր կարդում, գնում գրադարան։ Հաջորդ քայլն ուսումն էր Լոնդոնի Համալսարանական քոլեջում. նա փսիխոդինամիկ  խորհրդատվության մասնագետի որակավորում ստացավ։ Քեւինը նշում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեն շատ տղամարդիկ, բայց ամոթի զգացումը թուլության պաճառով զսպում է նրանց, որ չդիմեն մասնագետի, ինչն էլ խորացնում է նրանց վիճակը։

Իր անցած ճանապարհի մասին Քեւինը գրել է «Everything Begins With Asking For Help» («Ամեն բան սկսվում է օգնության խնդրանքից») գիրքը, որի շնորհանդեսը նախատեսվում է ընթացիկ շաբաթ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի