• Latest news

Հավանաբար խնդիրներն առաջացել են դեղի օգտագործման կանոնների խախտման պատճառով. նախարարը՝ Մալայան ԲԿ-ում դեպքի մասին

13 մայիսի, 2019  15:03

Դեղը, որի պատճառով Ս.Մալայանի ակնաբուժական կենտրոնում վնասվել է 6 պացիենտների տեսողությունը, ներկրվել է բոլոր կանոններին համապատասխան, նրա սերիական համարը համապատասխանում է գրանցման բոլոր պահանջներին: Կարելի է ենթադրել, որ պացիենտների մոտ խնդիրները ծագել են դեղի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, այլ ոչ թե դեղի կամ դրա ապօրինի ներկրման հետ կապված խնդիրների պատճառով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ սա միայն ենթադրություն է, եւ որ միայն փորձաքննությունը կարող է պարզել, թե ինչն է այն խնիրների պատճառը, որոնց հետո բախվել են հիվանդները:

Հետաքրքիր է, որ դեղամիջոցը, որը ներարկվել է պացիենտներին, համար, ներկրվել է ոչ թե Նատալի ֆարմի կողմից, ինչպես սկզբում հաղորդվում էր, այլ բոլորովին այլ ընկերության կողմից, որի անունը նախարարն առայժմ գերադասեց չշնել:

Նախարարի խոսքով, այժմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, որոշելու համար՝ արդյոք կան հիմքեր քրեական գործ հարուցելու համար: Այս գործի ուղղությամբ աշխատում են նաեւ տեսչություններից, ինչպես նաեւ Դեղերի փորձաքննությունների կենտրոնից եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից մասնագետները:

Ինչպես նշեց նախարարը, եթե պարզվի, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների կողմից անփութություն է թույլ տրվել, որի պատճառով վնաս է հասցվել քաղաքացիների առողջությանը, դա պետք է իրավական հետեւանքներ ունենա:

Հիշեցնենք, որ 10 պացիենտից 6-ի մոտ, որոնց մայիսի 8-ին Ս.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում արվել էր ներակնային ներարկում, լուրջ խնդիրներ էին առաջացել տեսողության հետ կապված, եւ նրանց վիրաբուժական միջամտություն էր պահանջվել։  Կատարվածի հանգամանքները դեռ պարզվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի