• Latest news

5 «դիետիկ» մթերք, որոնք իրականում չեն օգնում նիհարել

15 մայիսի, 2019  10:56

Որոշ մթերքներ «դիետիկ» են համարվում, բայց իրականում դրանցից որեւէ օգուտ չկա, եւ նիհարել էլ դրանք չեն օգնում, իսկ դրանց չարաշահումը, անգամ հակառակը, կհանգեցնի գիրանալուն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդպիսի որոշ մթերքներ։

Ճարպազերծված յոգուրտներ

Ճարպազերծված յոգուրտները սովորաբար եթե շաքար չեն էլ պարունակում, ապա ունենում են դրա փոխարինիչներ կամ համի տարբեր օշարակներ, հետեւաբար՝ ավելորդ կալորիաներ։ Ավելին, չկա որեւէ ապացույց, որ ճարպերը վնասակար են կազմվածքի համար, ուստի ճարպազերծված սննդամթերքները մարքետոլոգների հնարքն են։

Օրգանիզմի բնականոն աշխատանքի համար, ինչպես պնդում են մասնագետները, անհրաժեշտ է օրական ուտել ոչ պակաս, քան 05,-07 գրամ ճարպ մարմնի մեկ կիլոգրամի հարաբերակցությամբ։

Պանրիկներ

Քաղցր պանրիկները առաջին հայացքից կարող են կոնֆետների առողջ այլընտրանք թվալ, բայց դրանցում նույնպես շատ են կալորիաները կարագի եւ շաքարի մեծ քանակության պատճառով։ 30 գրամ պանրիկի մեջ կարող է 300-400 կիլոկալորիա լինել։ Ավելին, միշտ չէ, որ պանրիկներում կա կաթնաշոռ, որպեսզի դրանք համարվեն գոնե մի փոքր օգտակար։ Պանրիկներ գնելիս ուշադիր ուսումնասիրեք դրանց բաղադրությունն ու կալորիականությունը։

Փաթեթավորված հյութ

Ոմանք կարծում են, թե փաթեթավորված «բնական» հյութը նախընտրելի է քաղցր գազավորված ըմպելիքներից, բայց իրականում երկուսն էլ միանման վնասակար են, պարունակում են շատ շաքար եւ կալորիաներ։ Որոշ հյութերում նաեւ արոմատիզատորներ եւ ներկանյութեր կան, այնպես որ՝ դրանք օգտակար կամ դիետիկ համարել ոչ մի դեպքում չի կարելի։

Չորահացեր

Նիհարողներից ոմանք հրաժարվում են հացից հօգուտ չորահացերի, բայց խնդիրն այն է, որ դրանք սովորաբար պատրաստում են ալյուրի սպիտակ տեսակներից, մարգարինով եւ շաքարով, ինչն ավելացնում է դրանց կալորիականությունը մեկ բոքոնի կամ հացի մեկ շերտի մակարդակի։ Իսկապես օգտակար չորահացերը բաղկացած են միայն թեփով ցորենից եւ հացահատիկներից, ուստի, եթե ցանկանում եք չորահաց գնել, ուշադիր հետեւեք դրանց բաղադրությանը։

Մեղր

Մեկ ճաշի գդալ մեղրի մեջ գրեթե 65 կիլոկալորիա կա, դրանում նաեւ շատ է շաքարը։ Մեղրը, ինչպես շաքարը, բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, եւ եթե շատ մեղր օգտագործվի, դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, ուստի այն շաքարի ավելի առողջ այլընտրանք համարելն այնքան էլ լավ գաղափար չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի