• Latest news

Ինչու՞ են հավկիթները խորհուրդ տալիս բանջարեղենի հետ ուտել

17 մայիսի, 2019  20:24

Հավկիթները խորհուրդ են տալիս բանջարեղենի հետ ուտել. այդպիսով օրգանիզմը կարող է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ յուրացնել, ինչպես պնդում են Պեռդյուի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտության համաձայն՝ բանջարեղենի հետ ձվերի օգտագործման ժամանակ օրգանիզմի կողմից օգտակար նյութերի յուրացման աստիճանը զգալիորեն բարձրանում է: Մասնավորապես  կարոտինոիդիներ հակաօքսիդանտային նյութերի քանակը, որոնք պարունակվում են պոմիդորներում, հազարի տերեւներում եւ գազարում հավկիթների հետ օգտագործման ժամանակ կարող է 9 անգամ ավելանալ:

Գիտնականները փորձեր են անցկացրել, որոնց ժամանակ տղամարդիկ  բանջարեղենային աղցանների մի քանի տարբերակներ են կերել՝ առանց ձվերի եւ տարբեր քանակությամբ ձվերով:

Պարզվել է, որ աղցանում ձվերի ավելացման դեպքում օրգանզիմում ավելացել է բետա կարոտինի, ալֆա կարոտինի, լիկոպինի, լյուտեինի եւ զեակսանտինի յուրացումը: Ընդ որում լյուտեինի եւ զեակսանտինի աղբյուր է եղել ձվի դեղնուցը, իսկ մնացած նյութերը պարունակվել են բանջարեղենում:

Մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղենային աղցաններում ավելացնել հավկիթներ: Նրանք հիշեցրել են, որ գազարում պարունակող բետա կարոտինը օրգանիզմում փոխակերպվում է A վիտամինի, որն օգնում է լավ տեսողություն եւ ուժեղ իմունային համակարգի պահպանմանը:

 

Պոմիդորներում պարունակվող լիկոպինը նպաստում է թոքերի, շագանակագեղձի, ստամոքսի քաղցկեղի ռիսկի զարգացման նվազմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի