• Latest news

 Գիշերը գլյուկոզայի մակարդակի անկումը կարող է քնած ժամանակ մահվան պատճառ լինել

17 մայիսի, 2019  23:48

Երբեմն  դիաբետով մարդկանց գլյուկոզայի մակարդակը գիշերը նվազում է շատ ցածր մակարդակի, ինչը կարող է քնած ժամանակ մահվան բարձր ռիկսի հետ կապված լինել: Այս մասին զգուշացնում են  Շեֆիլդի համալսարանի գիտնականները:

Հիպոգլիկեմիայի՝ գլյուկոզայի մակարդակի անկման խնդիրը, քնած ժամանակ բավականին արդիական է դիաբետիկների շրջանում:

Հիպոգլիկեմիան բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա՝ զգալիորեն նվազեցնելով ռիթմը եւ դրանով իսկ մեծացնելով մահվան վտանգը:

Մասնագետների խոսքով՝  քնած ժամանակ հիպոգլիկեմիայի կարող են հանգեցնել բուժման մեթոդները, որոնք ուղղված են  արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի դեմ պայքարին:

Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տեսակի դիաբետով կամավորների խումբ, որը ինսուլինով բուժում է ստացել:

Բոլոր մասնակիցներին վերահսկել են սարքերով՝ գլյուկոզայի եւ սրտի աշխատանքի մոնիթորինգի համար:  Դիտարկումը թույլ է տվել պարզել, որ դիաբետով մարդկանց մոտ բավականին հաճախ գիշերը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անկում է տեղի ունեում եւ դա աննկատ է մնում: Մինչ այդ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակը կարող է վտանգավոր փոփոխություններ առաջացնել սրտի կծկումնմերի հաճախականությունում, որը բարձրացնում է քնած ժամանակ մահանալու հավանականությունը:

Գիտնականների խոսքով գիշերային ժամերին, երբ նվազում էր արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, սրտի ռիթմի դանդաղեցման վտանգը 8 անգամ բարձր էր: Այս արդյունքները բացատրում են, թե ինչու են առաջին հայացքից առողջ, դիաբետով  մարդիկ քնած ժամանակ առանց որեւէ տեսանելի պատճառի մահանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի